Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում զգուշացնում է «EURO RSCG» կոչվող ծրագրի հետ կապված հնարավոր վտանգի մասին։
Մարտիրոսյանը նշում է, հավելվածը սկսվել է հայկական տիրույթում տարածվել վերջին օրերին։ Այն թույլ է տալիս մուտք գործել մի ծրագիր, որտեղ տեսանյութեր նայելու դիմաց գումար են վճարում, ընդ որում՝ կրիպտոյով։ Իսկ մուտք գործելու համար պետք է նախնական 18 դոլար մուտքագրել համակարգ։
Անդրադառնալով իրենց ուղղվող շատ հարցերին, թե արդյոք այս հավելվածը վստահելի է, թե վտանգավոր՝ Սամվել Մարտիրոսյանը գրել է, որ հավելվածը իր բնույթով Տրոյան է։ «Այսինքն՝ լրտեսական վիրուսի նման մի բան։ Ընկնելով հեռախոսի մեջ՝ ստանում է այլանդակ քանակի թույլտվություններ։ Ու մի օր կարող ա չար խաղեր խաղալ ձեր հետ»,- գրել է նա՝ հավելելով, որ ոչ մի երաշխիք չկա, որ դրանից հիմա օգտվողների հեռախոսների հետ որևէ վատ բան տեղի չի ունենա։






