Չինաստանում թողարկվել է Lenovo-ի Thinkplus Lipstick 100W GaN լիցքավորիչը, որը հատուկ նախագծված է նոութբուք համակարգիչների լիցքավորման համար։ Լիցքավորիչն ունի 100 Վտ առավելագույն հզորություն և սկսվում է 349 յուանից (48 դոլար):

Thinkplus Lipstick 100W-ն ունի երրորդ սերնդի գալիումի նիտրիդային տեխնոլոգիա: Այն մի փոքր է մեծ սովորական շրթներկից և իր չափերով շատ կոմպակտ կառուցվածք ունի՝ 73x30x35 մմ։ Նորույթն իր չափերով մոտ 55%-ով փոքր է, քան սովորական 100 Վտ հզորությամբ լիցքավորիչները: Այն նաև ծալվում է, ինչի շնորհիվ այն ավելի հարմար է դառնում տեղափոխելու համար:

Lipstick charger .png (235 KB)

Ընկերության ներկայացուցիչներն ասում են, որ այս լիցքավորիչը կարող է 8760 ժամ անխափան աշխատել: Լիցքավորիչն ունի երեք GaN չիպ, կառուցված է AHB նոր ճարտարապետությամբ, ունի մինչև 94% փոխակերպման արդյունավետություն, իսկ էներգիայի կորուստը հասցված է նվազագույնի։

Thinkplus Lipstick 100W-ը համատեղելի է լիցքավորման տարբեր պրոտոկոլների հետ՝ PD 3.0, QC 3.0 և PPS: PPS-ի դեպքում առավելագույն հզորությունը 100 Վտ է, PPS-ն նաև ապահովում է 5-20 Վ լարման միջակայք: Այն կարող է ոչ միայն էներգիա ապահովել 100 Վտ հզորությամբ նոթբուք համակարգիչների համար, այլ նաև կարող է արագ լիցքավորել բջջային շատ հեռախոսներ և շարժական այլ սարքեր:

Lipstick-100W-charger-2.png (373 KB)

Լիցքավորիչն ունի 1,8 մ 100 Վտ հզորությամբ բարձր առաձգականություն ունեցող USB-C լար, որը պատված է VO դասի TPE չբոցավառվող նյութով: Այն բավական ամուր է և դիմացկուն: