Apple ընկերության iPhone սմարթֆոններն ունեն «սուպեր էներգախնայողության» ռեժիմ, ինչը հնարավորություն է տալիս երկարացնել սարքի աշխատանքը մեկ լիցքավորմամբ։
Ինչպես նշում են iGuides կայքի տեխնոլոգիական բլոգերները, սուպեր էներգախնայողության ռեժիմը միացնելու համար անհրաժեշտ է բացել «Հրահանգներ» հավելվածը և գնալ «Ավտոմատացում» ներդիր։ Այնտեղ անհրաժեշտ է վերևի աջ անկյունում սեղմել «+» կոճակը և ընտրել «Ստեղծել անձնական ավտոմատացում»:
Այնուհետև անհրաժեշտ է սեղմել «Էներգախնայողություն» հրահանգը, պարամետրը սահմանել «Անջատել» և հեռացնել «Միացնել» հրահանգի դիմացի ստուգանիշը։
Եթե ձեր հեռախոսն աշխատում է iOS 17 օպերացիոն համակարգով, ապա դրանից հետո անհրաժեշտ է սեղմել «Սկսել անմիջապես» և «Հաջորդ»:
Եթե ձեր հեռախոսն աշխատում է iOS 16 օպերացիոն համակարգով կամ ավելի վաղ տարբերակով, ապա պետք է մտնել հավելվածի հիմնական էջ և սեղմել «Ավելացնել գործողություն», որոնման մեջ մուտքագրել «Էներգախնայողության ռեժիմ» և ընտրել այն։ Այնուհետև «Հարցնել մեկնարկից առաջ» հրահանգի համար պետք է անջատել անջատիչը և հաստատել գործողությունը:
Այս գործառույթը միացնելու դեպքում էներգախնայողության ռեժիմը միշտ միացված է, և ոչ թե միայն այն ժամանակ, երբ մարտկոցի լիցքը իջնում է մինչև 20%: Էներգախնայողությունն ավտոմատ կերպով անջատվում է, երբ iPhone-ը լիցքավորվում է մինչև 80%:
Էներգախնայողության ռեժիմի միացված ժամանակ եթե 30 վայրկյան հեռախոսի վրա որևէ գործողություն չի արվում, ապա այն ավտոմատ կերպով կողպվում է։ Բացի դրանից, նվազում է էկրանը պայծառությունը, բացակայում են տեսողական որոշ էֆեկտներ, անջատվում են ֆոնային հավելվածների ավտոմատ ներբեռնումն ու թարմացումները:






