Ոչ հեռու ապագայում վիրտուալ իրականությունում կարող են հայտնվել ոչ միայն պատկերներ ու ձայներ, այլ նաև հոտեր, որոնք էլ ավելի ճշմարտանման ու գրավիչ կդարձնեն վիրտուալ իրականությունը։ Բայց ինչպե՞ս կարելի է հոտեր բերել վիրտուալ աշխարհ: Հենց այս տեխնոլոգիայի վրա են ներկայումս աշխատում Ստոկհոլմի և Մալմյոյի (Շվեդիա) համալսարանների հետազոտողները:

Տեխնոլոգիան, որը նկարագրված է Journal of Human-Computer Studies ամսագրում, հետազոտողները ցուցադրել են գինու համտեսի խաղում, որտեղ խաղացողը կարող է վիրտուալ նկուղում հոտ քաշել գինիներից և միավորներ վաստակել բույրերը ճիշտ գուշակելու համար:

virtual-reality-smells.jpg (55 KB)

Դա հնարավոր դարձնելու համար հետազոտողները մշակել են յուրօրինակ կոնսոլ՝ չորս փոքր տարաներով, որոնք պարունակում են անուշաբույր հեղուկներ: Յուրաքանչյուր տարա ունի փականներ, որոնք կարող են բացվել տարբեր աստիճաններով (սա վերահսկվում է համակարգչի կողմից), ինչը թույլ է տալիս բուրմունքների տեսակները տարբեր համամասնություններով միախառնել: Այնուհետև հատուկ օդափոխիչը ցանկալի բուրմունքը մատակարարում է խողովակի մեջ, որով այն հասնում է մինչև օգտատիրոջ քիթը:

virtual-reality-smells2.jpg (47 KB)

Խաղում համային խառնուրդները կարող են նմանակել իրական գինիների հոտերը: Ավելին, կան դժվարության տարբեր մակարդակներ:

«Խաղային աշխարհում պասիվից դեպի ավելի ակտիվ հոտառության անցնելու ունակությունը ճանապարհ է բացում խաղային բոլորովին նոր մեխանիզմների զարգացման համար, որտեղ հոտերը կարող են ազդել խաղացողների շարժումների և դատողությունների վրա», - ասում է Ամալյայի համալսարանի փոխազդեցությունների հարցերով մասնագետ և խաղերի հետազոտող Սայմոն Նիդենտալը:

virtual-reality-smells3.jpg (59 KB)

Ոչ շատ հեռավոր ապագայում այս տեխնոլոգիան կարող է մեծ տարածում գտնել խաղերի ոլորտում: Պարզապես պատկերացրեք վիրտուալ իրականությունում խաղեր, որտեղ կարող եք ծխի հոտ առնել, կարծես խաղում հրդեհ է, կամ խարույկ է վառվում, խոնավության հոտն ստորգետնյա անցումներում, կամ բնության հոտեր, երբ խաղի հերոսը անձրևից հետո երևակայական անտառում է: Խաղերին բույրեր ավելացնելը դրանք ավելի գրավիչ կդարձնի ավելի շատ մարդկանց համար:

virtual-reality-smells4.jpg (57 KB)

Բայց, իհարկե, այս տեխնոլոգիան կարող է օգտագործվել ոչ միայն խաղերում։ Դրա օգնությամբ, օրինակ, կարող են վերապատրաստվել համտեսողներն ու օծանելիք ստեղծողները։ Ավելին, տեխնոլոգիան կարող է օգնել «մարզելու» այն մարդկանց հոտառությունը, որոնք կորցրել են իրենց զգայունությունը հոտերի նկատմամբ կորոնավիրուսային վարակի հետևանքով։

Նշենք, որ հետազոտողները հրապարակել են բոլոր գծագրերը, հրահանգները և ծրագրային կոդերը հանրային տիրույթում, և այժմ 3D տպիչի յուրաքանչյուր սեփականատեր կարող է սարք ստեղծել դրանց մշակման համար։