Երևանում մեկնակել է Գլոբալ ինովացիոն ֆորում 2022-ը՝ «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագրով (ուղիղ)

5 հոկտեմբերի, 2022  10:22

Երևանում, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, մեկնարկել է «Գլոբալ ինովացիոն ֆորում 2022»-ը` Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ամենամյա ֆորումը։ Միջոցառումն այս տարի ունի «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագիրը (ֆոտոռեպորտաժ): 

image00001.jpeg (1.77 MB)

Բացման խոսքով հանդես եկավ FAST-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ADI-ի և AEM-ի խորհրդի անդամ, McKinsey & Company-ի կառավարիչ գործընկեր Անդրե Անդոնյանը, ով, մասնավորապես, նշեց.

«Ամեն տարի տեխնոլոգիաների ու գիտության առաջատար դեմքեր հավաքվել են Երեւանում, որ ներկայացնեն տեխնոլոգիաների պրակտիկ կիրառությունը: Մենք քննարկել ենք մեքենայական ուսուցումը, հետազոտական գիտությունները, ինժեներությունը՝ որպես էվոլյուցիա, ապա արհեստական բանականության փոփոխությունը: 2 տարի անց մենք վերադարձել ենք նոր էներգիայով, նոր ծրագրերով:  Արհեստական բանականությունը (ԱԲ) շատ արագ է զարգանում, ավելի մեծ կարեւորություն է ստանում հասարակության համար: ԱԲ-ն ներթափանցում է կյանքի բոլոր ոլորտներ, մենք փորձում ենք բացահայտել տեխնոլոգիաների եւ մարդու կյանքի կապը»:

«Կանխատեսվում է, որ մինչեւ 2025 թվականը 85 մլն աշխատատեղ է վերանալու, դրա հետ մեկտեղ 8,97 մլն նոր աշխատատեղ է բացվելու: 16 տրլն դոլար ներդրում է ակնկալվում գլոբալ տնտեսությունում ԱԲ-ից: Սա Չինաստանի ու Հնդկաստանի համատեղ ՀՆԱ-ն է: Չինաստանում ԱԲ-ով պայմանավորված ՀՆԱ-ն կաճի 26 տոկոսով: ԱԲ-ն հնարավորություն է տալիս ստեղծել նոր դեղամիջոցներ, գտնել լուծումներ մարդկանց առողջությունը պահպանելու համար: ԱԲ-ն շատ կարեւոր է մեզ համար որպես հասարակություն եւ որպես բիզնեսներ, հատկապես Հայաստանի համար՝ հաշվի առնելով Հայաստանի ժառանգությունը»:

ARS_4643.JPG (8.32 MB)

Նա խոսեց նաեւ FAST-ի մասին, ասելով, որ այս տարի նշում են FAST-ի 5-ամյակը:

«FAST-ում 30-ից ավելի ծրագրեր են մեկնարկել, որոնք ունեցել են 600 ձեռնակատեր, 1500 հետազոտողներ, 500-ից ավելի շահռուներ մեր դրամաշնորհային ծրագիրը տալիս է 10 թիմերի, որոնք աշխատում են գիտության ոլորտում եւ հնարավորություն են տալիս ստատափներին մասնակցել համաշխարհային մակարդակի ծրագրերի: Մենք փորձում ենք աջակցել երկրի առաջընթացին ԱԲ ոլորտում, ձեւավորում ենք կրթական որոշակի պահանջարկներ, սկսում ենք ամեն ինչ ավագ դպրոցից Երեւանի եւ Տավուշի մարզում, որպեսզի պատրաստենք ապագա հետազոտողներին: Ձեւավորել ենք առաջին ինկուբացիոն տարածքը, որտեղ աշխատում են մեր տեխնոլոգիաների թիմերը: Մենք՝ որպես FAST, ասում ենք, որ ԱԲ-ն կարող է լինել միավորող ուժ բոլորիս համար, համաշխարհային համայնքը կարող է միավորել իր ուժերը, որ բացի ճանապարհ դեպի ավելի կենսունակ ու դիմակայուն ապագա:  Հայաստանը համարվել է կիսահաղորդիչների, համակարգչային տեխնիկայի, ծրագրային ապահովման, տեխնոլոգիաների եւ բնական գիտությունների կենտրոն եւ ՀՀ-ում այս միտումը շարունակվում է: Այսօր հայաստանը բավականին բարձր վարկանիշ ունի, ինչը խոսում է բարձր ներուժ մասին: FAST-ը փորձում է օգտագործել այս հնարավորությունը: Մի քանի թվեր. Հայաստանը գլոբալ նորարարական ինդեքսում 132 երկրների շարքում 69-րդն է, իր պատրաստվածությամբ 60-րդն է, իսկ մաթեմատիկայի որակի տեսակետից 33-րդն է: FAST-ը փորձում է Հայաստանը դարձնել նորարարական, գիտելիքահեն պետություն մինչեւ 2041 թվականը»:

Բացման խոսքով հանդես եկավ նաեւ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը՝ նշելով, որ այս տարի ֆորումը տեղի է ունենում Հայաստանի համար բարդ պայմաններում․

«Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ագրեսիա իրականացրեց Հայաստանի դեմ, ունենք զոհեր, քանդվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ վարքագիծը, բայց դրա հետ մեկտեղ մենք իրականացնում ենք այս ֆորումը, ինչը վկայում է, որ Հայաստանը հանձնառու է բացահայտելու նոր տեխնոլոգիաների օգտագործման հնարավորությունները: Մենք հասկանում ենք բարձր տեխնոլոգիաների կարեւորությունը հատկապես արհեստական բանականության կարեւորությունը մարդկային գործունեության տարբեր ոլորտներում: Հայաստանն, ունենալով մարդկային ռեսուրսներ, օգտվում է թվային դարաշրջանի հնարավորություններից, դա պետք է արվի արդյունավետ, մենք պետք է ձեւավորենք ընդհանուր ընկալում, թե  ինչպես է ԱԲ-ն փոխում ընդհանուր մարդկության կառուցվածքը, պետք է  ապահովենք համագործակցության մարդկանց ու մեքենաների միջեւ:  Առաջընթացը բերում է նաեւ վտանգներ, հանրային կառավարումը թվայնացնելու դեպքում մենք պետք է պատրաստ լինենք նաեւ մարտահրավերներին ու կարողանանք կառավարել դրանք: Ես վստահ եմ, որ այս ֆորումը կօգնի մեզ հասկանալ ռիսկերն ու հնարավորությունները, որոնք տալիս է մեզ ԱԲ-ն»: 

ARS_4683.JPG (11.78 MB)

Նշենք, որ Գլոբալ ինովացիոն ֆորում 2022-ը հարթակ է, որի նպատակն է համախմբել գիտական աշխարհի առաջատար մասնագետներին ու գործարարներին Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս։ Միջոցառման նպատակն է կամուրջ դառնալ գիտական աշխարհի և գործարարների միջև։  Այս տարվա առանցքային թեման  արհեստական բանականությունն ու առօրյա կյանքի և մարդկանց, հասարակության, բիզնեսի ու պետության ապագայի վրա դրա ունեցած ազդեցության վերաբերյալ քննարկումներն են։ Ֆորումի շրջանակներում անցկացվելու են լեկցիաներ, ելույթներ և պանելային քննարկումներ։

image00004.jpeg (3.11 MB)

GIF22-ին ելույթներ ու դասախոսություններ կունենան ավելի քան 20 երկրներից ժամանած շուրջ 80 գիտնականներ և գործարարներ: Այս տարվա ֆորումի մասնակիցների թվում են գիտնականներ Moderna inc.-ից, «Flagship Pioneering»-ի, AI Fund-ի, McKinsey & Company-ի, AECOM-ի, World Bank-ի, ABBY-ի, Syniverse Technologies-ի և առաջատար ստարտափների ներկայացուցիչներ։

Նշենք, որ NEWS.am-ը հանդիսանում է Գլոբալ ինովացիոն ֆորում 2022-ի ինֆորմացիոն գործընկերը:  

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am


 
 
 
 
  • Արխիվ