Ակտիվ հովացման համակարգ և Snapdragon 8 Gen2 չիպ․ հրապարակվել են Xiaomi-ի խաղային նոր սմարթֆոնի բնութագրերը

23 փետրվարի, 2023  18:42

Xiaomi-ի Black Shark 6 խաղային նոր սմարթֆոնը կստանա Qualcomm Snapdragon 8 Gen2 պրոցեսոր և ակտիվ հովացման համակարգ, այս մասին հայտնում է GSMArena-ն՝ հղում անելով Digital Chat Station ինսայդերին։

Բացի դրանից, սմարթֆոնը կհամալրվի 2K լուծաչափով էկրանով։ Black Shark 6-ը կունենա 64 ՄՊ Sony IMX686 հիմնական տեսախցիկ՝ գերլայնանկյուն ոսպնյակով, ինչպես նաև մակրո կամ հեռաֆոտո տեսախցիկ:

Նորույթի առանձնահատկություններից ինսայդերն ընդգծել է երկու ստերեո բարձրախոսները, ինչպես նաև «ամենահզոր ակտիվ հովացման համակարգի» առկայությունը։ «Ակտիվ» բառը հուշում է, որ օդի շրջանառությունն արագացնելու համար համակարգը կօգտագործի հովացուցիչ: Թե կոնկրետ ինչպես է արտադրողը ներդնելու այդ հովացուցիչ համակարգը, հստակ հայտնի չէ:

Xiaomi  Black Shark 6   .JPG (65 KB)

Digital Chat Station-ը նաև նշել է, որ Black Shark 6-ը կստանա մետաղական շրջանակ՝ «կորպուսի կերամիկական հյուսվածքով»։ Սմարթֆոնը սնուցվելու է 5000 մԱ/ժ հզորությամբ մարտկոցով՝ մինչև 120 Վտ հզորությամբ լիցքավորման աջակցությամբ։

Աղբյուրը նաև նշում է, որ նորույթի անոնսը և թողարկումը տեղի կունենան 2023 թ։


 
  • Ամենաընթերցվածը
 
 
 
 
  • Արխիվ