ASUS ExpertBook շարք. ինչո՞ւ են այս նոութբուքներն իդեալական բիզնեսի համար

20 փետրվարի, 2023  10:00

Բիզնես միջավայրում և անձնական օգտագործման համար նոութբուքներին ներկայացվող պահանջները կարող են զգալիորեն տարբերվել: Անձնական նոութբուք ընտրելիս մարդկանց մեծամասնությունը կենտրոնանում է դրանց դյուրատարության և դիզայնի վրա, մինչդեռ ակնկալվում է, որ բիզնես նոութբուքները պետք է համապատասխանեն անվտանգության, հուսալիության և կատարողականի ավելի բարձր չափանիշների, քանի որ դրանք սովորաբար օգտագործվում են մեծ ծավալի տեղեկություններ պահելու և մշակելու համար և պետք է կարողանան արդյունավետորեն կատարել բարդ առաջադրանքներ:

Հենց այս բոլոր պահանջները հաշվի առնելով էլ գործարկվել է ASUS ExpertBook նոութբուքների շարքը, որոնցում բարձր արդյունավետությունն ու անվտանգությունը համատեղված են կոմպակտության և թեթևության հետ, ինչն այս նոութբուքները դարձնում է իդեալական ընտրություն բիզնեսի ներկայացուցիչների համար:

80 մակարդակի կատարողականություն

ASUS ExpertBook շարքի ամենահզոր մոդելներից մեկը ExpertBook B6 Flip (B6602F, 12-րդ սերնդի Intel) փոխարկելի նոութբուքն է։ Դրա ապարատային կոնֆիգուրացիան կարող է ներառել 12-րդ սերնդի Intel Core HX vPro պրոցեսոր․ այն ապահովում է կատարողականության մակարդակ, որը համեմատելի է PC համակարգիչների հետ: Իր միջուկների մեծ քանակով, PCIe 5.0-ի աջակցությամբ և սխալների ուղղման հիշողության մոդուլների հետ համատեղելիությամբ այս պրոցեսորը, մինչև 128 ԳԲ DDR5-4800 օպերատիվ հիշողությամբ և մինչև 4 ՏԲ (PCIe 4.0) SSD ներկառուցված հիշողության համակցությամբ, կարող է արդյունավետ կերպով կատարել բազմաթիվ հավելվածների ամենատարբեր առաջադրանքներ: 

ExpertBook B6 Flip_B6602_B6602FC2-1

Այս սարքի վիդեոքարտը NVIDIA RTX A2000 է, որը նույնպես պրոֆեսիոնալ մակարդակի է և ապահովում է իրական ժամանակում ճառագայթների հետագծման աջակցությամբ պատկերի ֆոտոռեալիստական վերարտադրություն, արհեստական ​​բանականության աքսելերացիա և վիրտուալ իրականության ընկղմման տեխնոլոգիա։

Հզոր պրոցեսորով և վիդեոքարտով սարքը նորմալ սառեցման կարիք ունի, և ExpertBook B6 Flip-ի մշակողները, իհարկե, դրա մասին ևս հոգացել են. պրոցեսորի ցածր ջերմաստիճանը պահպանում է հեղուկ մետաղի ջերմային ինտերֆեյսը, իսկ 98 մմ շեղբով օդափոխիչները ստեղծում են օդի ուժեղ հոսք՝ նվազագույն աղմուկով: Ստանդարտ ռեժիմում աշխատելիս աղմուկի մակարդակը չի գերազանցում 40 դԲԱ-ն: Սառեցման համակարգը ներառում է նաև հինգ ջերմային խողովակ և յոթ խելացի սենսոր։

ExpertBook B6 Flip_B6602_B6602FC2-2

Այս նոութբուքը յուրահատուկ է դարձնում ոչ միայն դրա հզոր կոնֆիգուրացիան, այլև ճկունությունը բառիս բուն իմաստով. նոութբուքի կափարիչը բացվում է 360°: Իհարկե, ներառված է նաև ծրագրային ապահովման պրոֆեսիոնալ աջակցություն, ինչն այս նոութբուքը իդեալական է դարձնում գործնականում բիզնեսի ցանկացած ոլորտում աշխատելու համար: Այնուամենայնիվ, իր բազմակողմանիության շնորհիվ այն հարմար կլինի նաև բովանդակություն ստեղծողների, ուսանողների, ճանապարհորդների և նրանց համար, ովքեր պարզապես լավ նոութբուքի կարիք ունեն իրենց ազատ ժամանակն անցկացնելու համար, նոութբուք, որով հարմարավետ կերպով տեսախաղեր կխաղան և ֆիլմեր կդիտեն:

Այս բիզնես շարքի մեկ այլ հետաքրքիր սարք է 16 դյույմանոց ExpertBook B5 OLED (B5602, Intel 12-րդ սերունդ): Այն, ինչպես նախորդ մոդելը, հիանալի տարբերակ է կոմերցիոն նպատակներով օգտագործման համար: Նոութբուքն ունի մինչև 12 սերնդի Intel Core i7 պրոցեսոր՝ Intel vPro հարթակով, Intel Arc A350M3 դիսկրետ գրաֆիկա և մինչև 2 ՏԲ հզորությամբ երկու SSD՝ RAID2 տեխնոլոգիայի աջակցությամբ, որը տվյալների ավելի հուսալիություն և դրանց փոխանցման ավելի մեծ արագություն է ապահովում: Նոութբուքի սառեցումն ու անաղմուկ աշխատանքն ապահովում է երկու օդափոխիչ ունեցող կոնստրուկցիան:

ExpertBook B5_B5602C

ExpertBook B5 OLED-ը աչքի է ընկնում ոչ միայն իր հզոր բնութագրերով, այլև իր թեթև քաշով. այն կշռում է ընդամենը 1,4 կգ, այնպես որ, կարող եք այն ձեզ հետ տանել ցանկացած վայր և աշխատել ընթացքում: Բարեբախտաբար, մարտկոցն ապահովում է մինչև 11,5 ժամ աշխատանք:

ExpertBook B5_B5602C

Նոութբուքի մեկ այլ ուշագրավ առանձնահատկությունը 16:10 հարաբերակցությամբ OLED էկրանն է, որն ապահովում է գեղեցիկ, հստակ, վառ պատկեր:

Թեթև և կոմպակտ

ASUS ExpertBook շարքում կան սարքեր, որոնք նույնիսկ ավելի թեթև են, քան վերոհիշյալ ExpertBook B5 OLED-ը: Օրինակ՝ 14 դյույմանոց մոնիտորով ExpertBook B9(B9400, Intel 12-րդ սերունդ) հավակնում է լինել ամենաթեթև նոութբուքն աշխարհում: Դրա կորպուսը պատրաստված է մագնեզիումի համաձուլվածքից, իսկ նոութբուքը կշռում է ընդամենը 880 գրամ և ունի 14,9 մմ հաստություն։ Այսպիսի դյուրատարությունը հատկապես կարևոր է գործարար մարդկանց, տարբեր ոլորտների մասնագետների համար, որոնք հաճախ են ճանապարհորդում, գնում հանդիպումների կամ աշխատում տարբեր վայրերից:

Asus Expertbook B9450

Միևնույն ժամանակ, ExpertBook B9-ն ունի ժամանակակից կոնֆիգուրացիա, որը կարող է ներառել 12-րդ սերնդի Intel Core i7 vPro պրոցեսոր՝ Iris Xe գրաֆիկական միջուկով և մինչև 4 ՏԲ հզորությամբ զույգ SSD, որոնք RAID տեխնոլոգիայի միջոցով կարող են միավորվել տվյալների փոխանցումն էլ ավելի արագացնելու և դրանց պաշտպանության մակարդակն էլ ավելի բարձրացնելու համար:

ExpertBook_B9400

Դիմացկունություն և հուսալիություն

ExpertBook շարքը հայտնի է իր ամրությամբ և դիմացկունությամբ, քանի որ այս շարքի նոութբուքները կառուցված են այնպես, որպեսզի դիմանան աշխատանքում ամենօրյա օգտագործմանը։

ASUS-ի բիզնես շարքի նոութբուքներում օգտագործվում են բարձրորակ բաղադրիչներ և դրանք բոլորը թեստավորում են անցնում՝ համապատասխանելու համար որակի ստանդարտներին, որոնք ավելի բարձր են, քան սովորական մոդելների դեպքում կիրառվողները: Մասնավորապես, դրանք համապատասխանում են հուսալիության ԱՄՆ ռազմարդյունաբերական ստանդարտին՝ MIL-STD-810H-ին: Այս սարքերը կարող են գործել ամենադաժան պայմաններում, և կորպորատիվ օգտվողները գիտեն, որ դրանց վրա միշտ կարելի է հույս դնել: 

Տվյալների անվտանգություն

ExpertBook շարքը ոչ միայն ֆիզիկապես է անվտանգ, այլ նաև ներառում է անվտանգության մի շարք առանձնահատկություններ, որոնք կօգնեն պաշտպանել ձեր տվյալները, ինչը շատ կարևոր է մեր օրերում, հատկապես, եթե դուք նոութբուքն օգտագործում եք աշխատանքի համար և դրանում կարող են գաղտնի տվյալներ լինել: 

Մասնավորապես, շատ մոդելներ ունեն ներկառուցված մատնահետքի սենսոր՝ կենսաչափական նույնականացման համար, TPM 2.0 կրիպտոպրոցեսոր (Trusted Platform Module) ՝ ինֆորմացիայի կոդավորման համար, ինչպես նաև ապարատային պաշտպանություն վնասակար ծրագրերից և վիրուսներից: Որոշ նոութբուքներ ունեն նաև խելացի քարտերի սկաներ՝ երկգործոն նույնականացման համար և ինֆրակարմիր տեսախցիկ՝ դեմքը ճանաչելու միջոցով նոութբուքն ապակողպելու համար (Windows Hello): Օրինակ՝ վերևում քննարկված ExpertBook B6 Flip-ն ունի պաշտպանության բոլոր այս գործիքները:

Այս շարքի նոութբուքներն ունեն նաև Kensington կողպեքի բնիկ. դա պողպատե մալուխով կողպեք է, որը սարքը կապում է անշարժ, մեծ չափեր ունեցող որևէ առարկայի հետ և դժվարացնում է այն գողանալը և ապահովում է գաղտնի տեղեկությունների անվտանգությունը, որոնք հնարավոր է լինեն նոութբուքում։

Asus Expertbook slots

Դիզայն և բնիկներ

ASUS ExpertBook շարքի նոութբուքների դիզայնը միտված է բիզնես ոլորտի օգտատերերին. այն լակոնիկ է, խիստ, բայց միևնույն ժամանակ էլեգանտ և ոճային: Անփայլ մետաղյա ծածկույթը սարքերին պրոֆեսիոնալ և պրեմիում դասի տեսք է տալիս: Կառուցման բարձր որակ, չփայլող էկրան, օպտիմիզացված ստեղնաշար՝ հարմարավետ NumberPad-ով. այս ամենը նաև նոութբուքների այս շարքը դարձնում է սիրելի նրանց համար, ովքեր դրանք օգտագործում են աշխատանքում և բիզնեսի համար:

Այս շարքի նոութբուքներում օգտագործվում է ծխնու ErgoLift մեխանիզմը, որը թույլ է տալիս էկրանը բացել 180° (իսկ ExpertBook B6 Flip-ի դեպքում, ինչպես արդեն նշվել է, 360°):

Այս շարքը հաճախ ներառում է նաև բնիկների ամբողջական կոմպլեկտ, ինչը հեշտացնում է արտաքին և ծայրամասային սարքերին միանալը:

Միակցիչների ամբողջական փաթեթով է հագեցած, օրինակ, ExpertBook B1-ը (B1502, Intel 12-րդ սերունդ), որը պրոֆեսիոնալ շարքի ամենաբազմակողմանի և մատչելի նոութբուքներից մեկն է: Այն ունի USB Type-A, USB Type-C, HDMI ելք, 3.5 մմ համակցված աուդիոմիակցիչ, ինչպես նաև սարքի հեշտ կառավարման համար լարային ցանցի միացում՝ եզակի MAC հասցեով: Անվտանգության համար կա նաև Kensington նանոկողպեք:

Asus Expertbook B1502

Այս նոութբուքի ապարատային մասը նույնպես պատշաճ մակարդակի է․ այն ունի մինչև 12-րդ սերնդի Intel Core i7 պրոցեսոր, Intel Iris Xe գրաֆիկա, 15,6 դյույմանոց կոմպակտ էկրան և, իհարկե, համապատասխանում է ռազմական MIL-STD 810H ստանդարտներին։

Արդյունավետ կառավարում

ASUS Expert շարքի նոութբուքները հագեցած են ASUS Control Center ծրագրային ապահովմամբ՝ այն կենտրոնացված կառավարման հզոր, հարմար և անվտանգ գործիք է, որը թույլ է տալիս վերահսկել և կառավարել սերվերները, աշխատանքային կայանները, նոութբուքները, ստացիոնար համակարգիչները և թվային էկրանները:

ASUS Business Manager-ը ապարատային և ծրագրային գործիքների համալիր է համակարգիչների և նոութբուքների անվտանգությունն ու աշխատանքը բարելավելու համար, ինչը հատկապես կարևոր է բիզնեսում օգտագործվող սարքերի համար:

ASUS Business Manager V3.0-ը հատուկ նախագծված է համապատասխան ՏՏ կառավարում չունեցող փոքր ձեռնարկությունների համար․ այն պարզեցնում է կառավարման և սպասարկման գործընթացները և թույլ է տալիս ավելի շատ կենտրոնանալ ձեր բիզնեսի վրա: Այն ադմինիստրատորներին տալիս է հետևյալ հնարավորությունները. 

  •  Վերահսկել տվյալների, կայքերի և համակարգի կարգավորումների հասանելիությունը,
  •  Ջնջել ֆայլերը ամբողջությամբ,
  •  Ստեղծել գաղտնագրված վիրտուալ բաժին լոկալ սկավառակի վրա, որտեղ կարող եք պահել կարևոր տվյալներ,
  •  Կարգավորել BIOS-ի բեռնման պատկերանշանը:

ASUS UEFI BIOS-ն առաջարկում է նաև ճկուն կարգավորումներ և հարմարավետ օգտագործում.

  • BIOS-ի անվտանգ թարմացում,
  • Էներգախնայողություն,
  • Մկնիկի կառավարում,
  • Հարմարավետ ինտերֆեյս:

asus-uefi-bios

ASUS Business. ևս մի քանի կարևոր առավելություններ

Էլ ինչ կարող եք ակնկալել ASUS ExpertBook շարքի նոութբուքներ գնելիս.

  • Անհրաժեշտ կոնֆիգուրացիաներով հատուկ պատվերներ տալու հնարավորություն,
  • Երաշխիքային ճկուն ծրագրեր,
  • Պրոֆեսիոնալ թիմ և արձագանքման բարձր արագություն,
  • Աջակցություն նախագծային գործարքներին և SMB protocol-ի հարցումներին,
  • Դիստրիբյուտորների մոտ հանրաճանաչ մոդելների առկայություն,
  • Սպասարկման կենտրոնների լայն ցանց,
  • Արագ աճող բրենդ B2B ուղղությամբ,
  • Առաջատար դիրքեր նոութբուքների շուկայում:

Բացի դրանից…

ASUS-ը հայտնի է նրանով, որ ձգտում է համապատասխանել բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման (Environmental, Social, and Corporate Governance, ESG) ամենաբարձր չափանիշներին: Հենց դա էլ ընկերության նոութբուքներն այդքան հայտնի է դարձնում շրջակա միջավայրի մասին մտահոգ մարդկանց շրջանում:

ExpertBook-B9-2023

Ածխածնային զրոյական հետքով ASUS-ի առաջին նոութբուքը 2022 թ․ արտադրության ExpertBook B9-ն է: Իսկ վերջերս ներկայացված 2023 թ․ արտադրության ExpertBook B9-ը ևս մեկ քայլ առաջ է գնացել․ այն ունի լիթիումի և մագնեզիումի համաձուլվածքից պատրաստված և ուժեղացված ամրությամբ կորպուս, իսկ դրա պատրաստման ժամանակ արտադրական թափոնները հնարավոր է եղել կրճատել 29%-ով: Ավելին, դրա արտադրության ժամանակ զգալիորեն ավելի քիչ էներգիա է ծախսվում, ինչը էլ ավելի է նվազեցնում արտադրության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ