Intel-ը ներկայացրել է 13-րդ սերնդի Core պրոցեսորները. ի՞նչ պետք է իմանալ դրանց մասին

28 սեպտեմբերի, 2022  18:33

Intel-ը Innovation միջոցառման ժամանակ 13-րդ սերնդի վեց նոր Core պրոցեսորներ է ներկայացրել, որոնք հայտնի են նաեւ Raptor Lake անունով: Բոլոր նորույթների դեպքում կիրառվել է նոր ճարտարապետություն, բոլոր պրոցեսորներն էլ ստացել եւ ավելի շատ միջուկներ, սակայն դրանց գները եւս նախորդ սերնդի համեմատ զգալիորեն աճել են։

Վեց նոր ապրանքներ պատկանում են տարբեր «քաշային» և գնային կատեգորիաների․ Core i9-13900K-ը եւ Core i9-13900KF-ը ֆլագմաններն են, Core i7-13700K-ը եւ Core i7-13700KF-ը պատկանում են միջին սեգմենտին, իսկ Core i5-13600K-ը եւ Core i5-13600KF-ը վեցից առավել մատչելին են։ «KF» մոդելները տարբերվում են միայն ինտեգրված վիդեո քարտի բացակայությամբ, մինչդեռ պրոցեսորների մնացած բնութագրերը նույնական են։

Այսպիսով, ի՞նչ պետք է իմանալ նոր պրոցեսորների մասին:

Ճարտարապետությունը եւ բնութագրերը

Raptor Lake նոր պրոցեսորները հիբրիդային ճարտարապետություն են օգտագործում, որը միավորում է հզոր P-միջուկները եւ էներգաարդյունավետ E-միջուկները: P-միջուկների վրա օգտագործվող Raptor Cove նոր ճարտարապետությունը տարբերվում է երկրորդ մակարդակի ավելացված քեշի ծավալով։ Alder Lake-ի L2 քեշի ծավալը 1.25 ՄԲ էր մեկ միջուկի համար, իսկ նորույթների դեպքում այն կազմում է 2 ՄԲ մեկ միջուկի համար: Էներգաարդյունավետ էլեկտրոնային E-միջուկները նույնն են մնացել՝ Gracemont:

Core i9-13900K-ն ունի 24 միջուկ, որից 8-ը բարձր արդյունավետության P-միջուկներ են՝ հիմնված Raptor Cove ճարտարապետության վրա, իսկ մնացած 16-ն էներգաարդյունավետ E-միջուկներ են՝ հիմնված Gracemont-ի վրա: Պրոցեսորը նաեւ 32 հոսքուղիների, 32 ՄԲ L2 քեշի եւ 36 ՄԲ L3 քեշի աջակցություն ունի։

P-միջուկների բազային հաճախականությունը 3.0 ԳՀց է, մինչդեռ բոլոր միջուկները միասին կարող են ավտոմատ կերպով միաժամանակ կարող են զարգացնել մինչեւ 5.4 ԳՀց հաճախականության: Առավելագույն հաճախականությունը 5.8 ԳՀց է: Ինչ վերաբերում է էներգաարդյունավետ Gracemont-ին, ապա դրանց բազային հաճախականությունը 2.2 ԳՀց է, իսկ առավելագույն հաճախականությունը՝ 4.3 ԳՀց։

Core i7-13700K-ն ունի 8 P-միջուկ եւ E-միջուկ եւ 24 հոսքուղու աջակցություն: Առավելագույն տակտային հաճախականությունը 5.4 ԳՀց է:

Core i5-13600K-ն ունի 6 P-միջուկ եւ 8 E-միջուկ եւ 20 հոսքուղու աջակցություն: Այս պրոցեսորների տակտային հաճախականությունը կարող է ավելացվել մինչեւ 5.1 ԳՀց:

Model

Cores (perfor-mancе

/

effici-
ency)

Threads

Base clock speed, P-core / E-core (GHz)

Max turbo clock speed, P-core / E-core (GHz)

Smart cache (L3)

Processor base
power (W)

Maximum turbo
power (W)

Graphics

i9-13900K

24 (8P / 16E)

32

3.0 / 2.2

up to 5.8 / up to 4.3

36MB

125

253

Intel UHD Graphics 770

i9-13900KF

24 (8P / 16E)

32

3.0 / 2.2

up to 5.8 / up to 4.3

36MB

125

253

N/A

i7-13700K

16 (8P / 8E)

24

3.4 / 2.5

up to 5.4 / up to 4.2

30MB

125

253

Intel UHD Graphics 770

i7-13700KF

16 (8P / 8E)

24

3.4 / 2.5

up to 5.4 / up to 4.2

30MB

125

253

N/A

i5-13600K

14 (6P / 8E)

20

3.5 / 2.6

up to 5.1 / up to 3.9

24MB

125

181

Intel UHD Graphics 770

i5-13600KF

14 (6P / 8E)

20

3.5 / 2.6

up to 5.1 / up to 3.9

24MB

125

181

N/A

Այլ մոդելների հետ համեմատություններ

Core i9-13900K-ի համեմատությունն իր նախորդ Core i9-12900K-ի հետ խաղերի ընթացքում ցույց է տվել, որ շատ դեպքերում նոր պրոցեսորը զգալիորեն ավելի արագ է աշխատում՝ երբեմն 20 տոկոսով կամ ավելի:

intel-core13-gaming.jpg (68 KB)

Իսկ Core i9-13900K-ի համեմատությունը հին ֆլագման AMD Ryzen 9 5950X-ի հետ ցույց է տվել, որ նոր Intel պրոցեսորը խաղերում ապահովում է մեկ վայրկյանի հաշվով կադրերի (FPS) ավելի բարձր միջին ցուցանիշ՝ 6 տոկոսից մինչեւ 58 տոկոս՝ կախված խաղից:

Բայց նախորդ սերնդի մրցակցի լավագույն խաղային պրոցեսորը՝ Ryzen 7 5800X3D, համեմատության մեջ բավականին լավ դրսևորվեց. որոշ խաղերում այն հավասար էր նոր Intel պրոցեսորի հետ, իսկ մյուսներում նույնիսկ ավելի արագ ստացվեց (օրինակ՝ World of Warcraft: Shadowlands):

Իսկ ահա նախորդ սերնդի մրցակցի լավագույն խաղային պրոցեսորը՝ Ryzen 7 5800X3D-ը, համեմատության մեջ բավականին լավ է դրսեւորել իրեն. որոշ խաղերում այն հավասար էր գնում նոր Intel պրոցեսորի հետ, իսկ մյուսներում նույնիսկ ավելի արագ էր (օրինակ՝ World of Warcraft: Shadowlands):

intel-core13-gaming-2.jpg (55 KB)

Adobe-ի եւ Autodesk-ի տարբեր մասնագիտական ծրագրերի համեմատ Core i9-13900K-ը գերազանցում է AMD Ryzen 9 5950X-ին 16-69 տոկոսով՝ կախված ծրագրից:

intel-core13-content-creation.jpg (55 KB)

13-րդ սերնդի պրոցեսորների գները

Intel-ի 13-րդ սերնդի նոր պրոցեսորների գները.

  • Core i9-13900K՝ 589 դոլար (նախորդի գինը նույնն էր),
  • Core i9-13900KF՝ 564 դոլար,
  • Core i7-13700K՝ 409 դոլար,
  • Core i7-13700KF՝ 384 դոլար,
  • Core i5-13600K՝ 319 դոլար,
  • Core i5-13600KF՝ 294 դոլար (Core i5-12600KF գինը՝ 264 դոլար):

Համեմատության համար՝ AMD պրոցեսորները մոտ 10 տոկոսով ավելի էժան են՝ Ryzen 5 7600X-ը՝ 300 դոլար, Ryzen 7 7700X-ը՝ 400 դոլար, իսկ 12 միջուկային Ryzen 9 7900X-ը՝ 549 դոլար։ Միայն լավագույն Ryzen 9 7950X-ն է թանկ Core i9-13900K-ից եւ արժե 699 դոլար:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ