Գեյմերները ցանկանում են դատական կարգով արգելել Microsoft-ի գործարքն Activision-ի հետ, այն դեպքում, երբ Microsoft-ը մտադիր է գնել նաև Netflix-ը

21 դեկտեմբերի, 2022  18:55

Տասը գեյմերներ փորձում են դատարանի միջոցով արգելափակել գործարքը, որով Microsoft-ը ցանկանում է կլանել Activision Blizzard-ը։ Նրանց կարծիքով՝ այս գործարքը կորպորացիային չափազանց մեծ իշխանություն կտա և կնպաստի վիդեոխաղերի ոլորտում մրցակցությունը ճնշելուն: Միևնույն ժամանակ Microsoft-ը նախատեսում է գնել Netflix վիդեոծառայությունը իր սարքերում վիդեոխաղերի սթրիմինգային ծառայություն առաջարկելու համար։

10 գեյմեր ընդդեմ Microsoft-ի

Ինչպես տեղեկացնում է Reuters-ը Կալիֆոռնիայից, Նյու Մեքսիկոյից և Նյու Ջերսիից 10 գեյմերներ հայց են ներկայացրել Կալիֆոռնիայի դաշնային դատարան։ Նրանք կարծում են, որ հայտնի Call of Duty խաղի մշակող Activision Blizzard-ի կլանումը Microsoft-ին կտա «վիդեոխաղերի շուկայում հսկայական իշխանություն, արտադրանքի թողարկումը սահմանափակելու, սպառողների ընտրությունը նվազեցնելու, գները բարձրացնելու և հետագայում մրցակիցներին ճնշելու հնարավորություն»։

Microsoft-ի ներկայացուցիչը, սակայն, պնդում է, որ Activision Blizzard-ի կլանումը չի թաքցնում բոլոր այս ռիսկերը, ընդհակառակը, դա «կբարձրացնի մրցակցությունը և ավելի շատ հնարավորություններ կստեղծի գեյմերների և մշակողների համար»: Իր հերթին Microsoft-ի նախագահ Բրեդ Սմիթը հայտարարել է, որ ընկերությունը վստահ է իր իրավացիության մեջ և պատրաստ է ներկայացնել իր շահերը դատարանում։

Ուշագրավ է, որ 10 գեյմերները միակը չեն, ում դուր չի եկել այս գործարքը: Վերջերս ԱՄՆ Առևտրի դաշնային հանձնաժողովը նույնպես դեմ է արտահայտվել Microsoft-ի և Activision-ի գործարքին։ Հանձնաժողովի մասնագետները պնդում են, որ Microsoft-ը ցանկանում է ձեռք բերել խաղային ամենամեծ անկախ ստուդիան, որպեսզի վնասի մրցակիցներին և հետագայում կարողանա գին թելադրել շուկայում:

Եվրոպայում կորպորացիան նույնպես խնդիրներ է ունեցել՝ այս անգամ արդեն ԵՄ հակամենաշնորհային կարգավորիչի հետ, որին Microsoft-ը նույնպես պետք է ներկայացնի իր փաստարկները՝ ի պաշտպանություն այս գործարքի:

Microsoft-ը կարող է գնել Netflix-ը

Այս գործարքի մասին պաշտոնապես դեռ չի հայտարարվում, սակայն, ինչպես տեղեկացնում է Reuters-ը, Microsoft-ը նախատեսում է 190 միլիարդ դոլարով ձեռք բերել Netflix վիդեոծառայությունը, ինչը ընկերությանը հնարավորություն կտա վիդեոխաղերի սթրիմինգային ծառայություն առաջարկել իր սարքերում:

Դեռևս դժվար է ասել, թե այս գործարքը (եթե այն, իհարկե, կայանա) ինչպես կազդի տեսախաղերի ոլորտում մրցակցության վրա։  


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ