50 ՄՊ տեսախցիկ, 12 ԳԲ RAM․ Xiaomi-ն ներկայացրել է Xiaomi 13 և Xiaomi 13 Pro սմարթֆոնները

12 դեկտեմբերի, 2022  13:51

Չինական Xiaomi ընկերությունը նոր ապրանքների լայնածավալ պրեզենտացիայի շրջանակում ցուցադրել է երկու նոր առաջատար սմարթֆոն՝ Xiaomi 13 և Xiaomi 13 Pro մոդելները:

Երկու սարքերն էլ զինված են Snapdragon 8 Gen 2 չիպով և ունեն 8 կամ 12 ԳԲ օպերատիվ և 128, 256 կամ 512 ԳԲ ներքին հիշողության հնարավորություն: Նշվում է, որ սմարթֆոններն ստացել են հովացման բարելավված համակարգ, որը թույլ է տալիս պահպանել սարքերի առավելագույն կատարողական ցուցանիշներ նույնիսկ ամենաակտիվ օգտագործման պայմաններում։

Xiaomi 13 pro .jpg (97 KB)

Xiaomi 13-ի բազային տարբերակն ստացել է 6,36 դյույմանոց Full HD+ AMOLED էկրան, իսկ Pro տարբերակն ունի 6,73 դյույմանոց AMOLED էկրան՝ 3200x1440 պիքսել լուծաչափով։ Երկու էկրաններն էլ ունեն թարմացման մինչև 120 Հց հաճախականություն և HDR10+ տեխնոլոգիա, իսկ Xiaomi 13 Pro-ն ունի նաև Dolby Vision տեխնոլոգիայի աջակցություն։

Հիմնական տարբերությունը

Սմարթֆոնների հիմնական տարբերությունը տեսախցիկների մեջ է։ Xiaomi 13-ն ունի 32 ՄՊ առջևի տեսախցիկ, ինչպես նաև եռակի հիմնական մոդուլ՝ Leica-ի արտադրության օպտիկայով 54 ՄՊ հիմնական տեսախցիկ, 10 ՄՊ տելեօբյեկտիվ՝ 3,2x օպտիկական խոշորացումով և 12 ՄՊ լայնանկյուն օբյեկտիվ՝ կրկին Leica-ի արտադրության օպտիկայով։

xiaomi 13 2.jpg (159 KB)

Xiaomi 13 Pro-ն ունի 32MP առջևի տեսախցիկ, 50 ՄՊ հիմնական օբյեկտիվ՝ Xiaomi 12S Ultra-ի մեկ դյույմանոց մատրիցայով, 50MP տելեօբյեկտիվ՝ 3x օպտիկական խոշորացումով և 50 ՄՊ լայնանկյուն օբյեկտիվ: Բոլոր տեսախցիկներն ունեն Leica-ի արտադրության օպտիկա և հատուկ կարգավորումներ, որոնք ոճավորում են պատրաստի պատկերները Leica տեսախցիկներին բնորոշ ոճով:

Xiaomi 13-ն ստացել է 4500 մԱ/ժ մարտկոց՝ 67 Վտ արագ լիցքավորման, 50 Վտ անլար լիցքավորման և 10 Վտ հակադարձ լիցքավորման աջակցությամբ։ Xiaomi 13 Pro-ն արդեն ունի 4820 մԱ/ժ մարտկոց՝ 120 Վտ արագ լիցքավորման և 50 Վտ անլար լիցքավորման աջակցությամբ՝ մինչև 10 Վտ հակադարձ լիցքավորմամբ: Երկու մոդելներն էլ ունեն Dolby Atmos բարձրախոսներ Dolby Head-ի աջակցությամբ, իսկ Pro տարբերակն ունի նաև ինֆրակարմիր ընդունիչ:

Xiaomi 13 .jpg (147 KB)

Երկու սմարթֆոններն էլ դիմացկուն են խոնավության և փոշու նկատմամբ՝ IP68 ստանդարտի համապատասխան, իսկ կորպուսի մի քանի տարբերակների թվում է նաև «նանոկաշվե» կորպուսը, որն ունի կեղտադիմացկուն ծածկույթ։

Վաճառքում նորույթները կհայտնվեն դեկտեմբերի 14-ին. Չինաստանում Xiaomi 13-ը և Xiaomi 13 Pro-ն կարժենան $575 և $718 համապատասխանաբար:


 
 
 
 
  • Արխիվ