Samsung-ը Փարիզում երեկ տեղի ունեցած Unpacked խորագրով միջոցառման ժամանակ ներկայացրել Galaxy Z Fold6 ծալվող սմարթֆոնը, որը բավական հետաքրքիր բնութագրեր ունի։
Galaxy Z Fold6-ը նկատելիորեն ավելի թեթև և բարակ է դարձել, քան իր նախորդը: Բացված վիճակում հաստությունը նվազել է 0,5 մմ-ով, իսկ ծալված վիճակում՝ 1,3 մմ-ով, հասնելով 12,1 մմ-ի։ Քաշը կրճատվել է 14 գրամով՝ հասնելով 239 գ-ի, ինչը միայն մի փոքր ավելի է, քան ավանդական «Բոլորը մեկում» ֆորմ ֆակտորով մեծ ֆլագմանների քաշը: Օրինակ՝ նոր արտադրանքը միայն 7 գ-ով ավելի ծանր է Galaxy S24 Ultra-ից:
Galaxy Z Fold6-ի ամենակարևոր փոփոխությունը, թերևս, արտաքին էկրանն է. այն ավելացել է մինչև 6,3 դյույմ: Արտաքին էկրանը, ինչպես նաև հետևի կափարիչը պաշտպանված է Corning Gorilla Glass Victus 2 ապակիով։
Ներսում կա ծալովի 7,6 դյույմանոց Infinity Flex էկրան՝ 20,9:18 հարաբերակցությամբ: Հիմնական և արտաքին էկրանները կառուցված են Dynamic AMOLED 2X վահանակների վրա՝ մինչև 120 Հց ադապտիվ թարմացման արագությամբ: Ներքին էկրանի կետայնությունը 2160 × 1856 պիքսել է, իսկ արտաքինինը՝ 2376 × 968 պիքսել։ Պայծառության գագաթնակետը հասնում է համապատասխանաբար 2600 և 1600 քդ/մ2:

Galaxy Z Fold6-ի ծխնին նույնպես վերանախագծվել է՝ ամրությունը բարելավելու համար: Բացի դրանից, Fold6-ն ունի IP48 պաշտպանություն, ինչը այն դարձնում է առաջին ծալովի սմարթֆոնը, որը դիմացկուն է փոշու նկատմամբ:
Galaxy Z Fold6 սմարթֆոնը հիմնված է առաջատար Snapdragon 8 Gen 3 պրոցեսորի վրա, որը համալրվում է 12 ԳԲ օպերատիվ հիշողությամբ, ինչպես նաև 256, 512 կամ 1024 ԳԲ ծավալով ներկառուցված հիշողությամբ։ Samsung-ը նաև նշել է, որ տեղադրել է 1,6 անգամ ավելի մեծ գոլորշու խցիկ, քան Fold5-ը՝ ջերմության արտանետումը բարելավելու համար:
Galaxy Z Fold6-ի հինգ տեսախցիկները չեն ենթարկվել զգալի ապարատային արդիականացման՝ համեմատած իր նախորդի: Մարտկոցը թարմացում չի ստացել․ 4400 մԱ/Ժ հզորությամբ մարտկոցն ապահովում է 25 Վտ լարային լիցքավորում, 15 Վտ անլար լիցքավորում և 4,5 Վտ հակադարձ անլար լիցքավորում։

Galaxy Z Fold6-ն ստացել է արհեստական բանականությամբ գործող Note Assist և Circle to Search գործառույթները, իսկ Translator Mode-ը թույլ է տալիս երկու կողմերին դիտել թարգմանությունները։ AI Sketch to Image գործառույթը թույլ է տալիս ստեղծել բարդ պատկերներ պատկերասրահում կամ նշումներում արված էսքիզներից:
Galaxy Z Fold6-ը կառաջարկվի երեք հիմնական գույներով՝ Silver Shadow, Pink և Navy: Բացառիկ տարբերակները հասանելի կլինեն նաև Crafted Black and White գույներով, բայց միայն Samsung.com-ի միջոցով:
Գները սկսվում են 1,899 դոլարից, նախնական պատվերները բաց են հիմա, իսկ մանրածախ վաճառքը սկսվում է հուլիսի 24-ից:






