Հայտնի են 2024-ի առաջին կիսամյակի լավագույն տեսախաղերը

1 հուլիսի, 2024  12:03

Metacritic ակնարկների ագրեգատորը ներկայացրել է 2024-ի առաջին կիսամյակի ամենաբարձր վարկանիշ ունեցող տեսախաղերի ցանկը, որում չեն ներառվել հավաքածուները, հավելումները, բջջային խաղերը և ընդլայնված հրատարակությունները: Այս մասին հայտնում է DTF-ը։

Առաջին տեղը զբաղեցրել է Final Fantasy VII Rebirth-ը՝ 100-ից 92 միավորով: Երկրորդ տեղում է Animal Well-ը (91/100), որը բլոգեր Videogamedunkey-ի հրատարակչի թողարկած առաջին խաղն է: Երրորդ տեղը զբաղեցրել է ինդի հիթ Balatro-ն (96/100), որը մշակվել է մեկ անձի կողմից:

Լավագույն 10-ում ընդգրկվել են նաև Tekken 8 մարտա​​խաղը (90/100), ճապոնական Like a Dragon: Infinite Wealth (89/100) դերախաղը, Lorelei and the Laser Eyes (88/100) գլուխկոտրուկը, Paper Mario: The Thousand-Year Door ռիմեյքը (88/100), Persona 3 Reload-ը (87/100), Riven-ը (87/100) և Shin Megami Tensei V: Vengeance-ը (87/100):

Ցուցակում ընդգրկվել են նաև հետևյալ խաղերը․

  • qomp2 (87/100),
  • Minishoot' Adventures (87/100),
  • Mullet MadJack (86/100),
  • Unicorn Overlord (86/100),
  • Prince of Persia: The Lost Crown (86/100),
  • Sons of the Forest (86/100),
  • Dragon's Dogma (86/100),
  • 1000xRESIST (85/100),
  • Solium Infernum (85/100),
  • Shiren the Wanderer: The Mystery Dungeon of Serpentcoil Island (84/100): 

 
 
 
 
  • Արխիվ