Lenovo-ն գեներատիվ ԱԲ-ի շնորհիվ 70%-ով կրճատել է բովանդակության ստեղծման ծախսերը

26 հունիսի, 2024  20:06

Lenovo-ի Արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում առաջատար փորձառության կենտրոնի տնօրեն դոկտոր Մաուրո Արուդան հայտարարել է, որ գեներատիվը ԱԲ-ի շնորհիվ զգալիորեն բարելավվել են ընկերության բիզնես գործընթացները, մասնավորապես, բովանդակության ստեղծման ծախսերի 70%-ով կրճատվել են:

Հունիսի 25-ին Լոնդոնում ելույթ ունենալով Lenovo Accelerate համաժողովի ժամանակ, Արուդան ընդգծել է, թե ինչպես է գեներատիվ ԱԲ-ն ընկերությանը հնարավորություն տվել ավելի անհատականացված փոխազդեցություններ ապահովել իր հաճախորդների հետ: «Մենք ստանում ենք ներդրումների շոշափելի վերադարձ և ընդլայնում ենք մեր հնարավորությունները որակի բարելավման և ժամանակի կրճատման շնորհիվ»,- ասել է նա:

Վերջերս ընկերությունը գործարկել է Lenovo Studio AI հարթակը, որը գործում է ԱԲ-ով և հաճախորդներին հնարավորություն է տալիս ստեղծել բարձրորակ, թիրախային բովանդակություն: Օգտագործելով լեզվական մեծ մոդելների և ԱԲ հզորությունը՝ ընկերությունը կարող է ստեղծել մարկետինգային բովանդակության կարճ նկարագրություններ և իրական ժամանակում ստեղծել յուրօրինակ բովանդակություն:

Ներկայումս Lenovo-ի մանրածախ առևտրի ոլորտում ավելի քան 11,500 վաճառողներ և գործընկերներ օգտագործում են Lenovo Studio AI-ը հատուկ ոլորտային բովանդակություն ստեղծելու համար: Ռոման Օլնին, հաճախորդների գլոբալ աջակցության բաժնի ղեկավարը, բացատրել է, որ տեքստային պարզ նկարագրություններով թիմերը կարող են արագ ստեղծել գրավիչ բովանդակություն և ստեղծել այն տարբեր ձևաչափերով:

Մարկետոլոգները կարող են փոխել պատկերները և վերարտադրել տեքստի կտորները, ինչպես իրենց է հարմար, այնուհետև վերջնական տարբերակը ներկայացնել մասնագետի կողմից հաստատման արտաքին ռեսուրսներում հրապարակման համար»,- ասել է Օլնին:

Բացի դրանից՝ լեզվական մեծ մոդելով հարստացված չատբոտի միջոցով Lenovo-ն բարելավել է արձագանքման ժամանակը և ճշգրտությունը հաճախորդների սպասարկման իր թիմերի համար: Սա բերել է վերամշակման ժամանակի 20%-ով կրճատման, որն իր հերթին նպաստել է հաճախորդների բավարարվածության 10%-ով և գործակալների արդյունավետության 15%-ով աճի:

«ԱԲ-ը փոխում է մեր աշխատանքն ու ապրելակերպը, և մենք հավատում ենք ԱԲ-ին: Մենք ցանկանում ենք բացել արհեստական ​բանականության հնարավորությունները մեր բիզնեսի բոլոր ասպեկտներում»,- Lenovo Accelerate համաժողովի ժամանակ ընդգծել է Արուդան: Նա հավելել է, որ Lenovo-ն իր սեփական գործարաններում և գրասենյակներում մշտապես զարգացնում և փորձարկում է իր ԱԲ-ն։

Ըստ GlobalData-ի տվյալների՝ ԱԲ-ի ընդհանուր շուկան մինչև 2030-ը կկազմի 909 միլիարդ դոլար, իսկ 2022-ից մինչև 2030 թվականների համակցված տարեկան աճի տեմպը կկազմի 35%: Ակնկալվում է, որ գեներատիվ ԱԲ-ից ստացվող եկամուտները 2022-ի 1,8 միլիարդ դոլարից կաճեն մինչև 33 միլիարդ դոլարի 2027-ին՝ 80% համակցված տարեկան աճի տեմպը դեպքում:


 
 
 
 
  • Արխիվ