Apple-ի և Meta-ի միջև երկարաժամկետ մրցակցությունն անսպասելի շրջադարձ է ստանում արհեստական բանականության աճող կարևորության ֆոնին։ Ընկերությունները բանակցություններ են վարում համագործակցության շուրջ, որի շրջանակում Meta-ի ԱԲ մոդելները կլրացնեն Apple-ի խելացի օգնական հարթակը՝ Apple Intelligence-ը:
Ըստ The Wall Street Journal-ի տեղեկությունների՝ ինտեգրումը նման կլինի ChatGPT-ի հետ Apple-ի համագործակցությանը։ Օգտատերերը կկարողանան որոշակի հարցումներ ուղղել երրորդ կողմի ԱԲ մոդելին, ինչպիսին Meta AI-ն է:
Օրինակ՝ Siri-ն կկարողանա բարդ հարցումները վերահասցեավորել Meta AI-ին։ Արդյունքները կներկայացվեն Siri-ի միջերեսում: Մոդելը հասանելի կլինի նաև Write Tools-ում տեքստ և պատկերներ ստեղծելու համար:
Ըստ համաձայնագրի պայմանների՝ Meta AI-ը չի կարող հավաքել օգտատերերի տվյալները և դրանք մշակելուց անմիջապես հետո պետք է ջնջի բոլոր հարցումները։ Ինտեգրումն անվճար հասանելի կլինի ChatGPT-4o բազային մոդելից օգտվող բոլոր օգտատերերին: ChatGPT Plus-ի բաժանորդագրություն ունեցող օգտատերերը կարող են մուտք գործել իրենց օգտահաշիվ լրացուցիչ հնարավորություններին հասանելիություն ունենալու համար:
Apple-ը մտադիր է մի քանի ԱԲ մոդելներ ինտեգրել իր համակարգին, և Meta AI-ը կարող է լինել դրանցից մեկը։ Ընկերությունը դիտարկում է նաև Google Gemini, Perplexity, Anthropic և այլ մոդելների հետ համագործակցությունը:
Apple Intelligence-ը հասանելի կլինի iOS 18-ի, iPadOS 18-ի և macOS Sequoia-ի ապագա թարմացումների շրջանակում: Այն սկզբում հասանելի կլինի միայն անգլերենով՝ iPhone 15 Pro, iPad և Mac ընտրված մոդելների համար: Լրացուցիչ լեզուների և այլ տարածաշրջաններում դրա աջակցությունը կավելացվի ավելի ուշ:
ամիս
շաբաթ
օր