Կրիպտոյի վերաբերյալ ԿԲ-ի առաջարկած կարգավորումները «կսպանեն» ոլորտի տնտեսավարողներին. Ի՞նչ խնդիրներ են տեսնում մասնագետները

21 հունիսի, 2024  19:00

«Կրիպտոարժույթի վերաբերյալ նախագիծը երկու կառույց են նախագծում՝ ՆԳՆ-ն  ու ԿԲ-ն։ ՆԳՆ-ի համար խնդիրն այն է, որ այն չի կարողանում գտնել գումարի հետագիծը։ Հայաստանում վերջերս կրիպտոարժույթները լայն տարածում են ստացել, ու առաջացել են կրիպտոբորսաներ։ Այս տնտեսվարողները մեր երկրում գործում են, բայց իրենց գործունեությունը կարգավորող օրենսդրություն չկա։ Սովորական փոխանակման կետերում եթե դու մեծ գումար ես փոխում, քեզ նույնականացնում են։ Քանի որ կրիպտոյի փոխանակման համար չկա կարգավորում, այդ նույնականացման կտորն էլ չկա։ Այսինքն՝ ինչ-որ մեկը կարող է ինչ-որ գումար տանել փոխանակման կետ, կրիպտո դարձնել, հետո՝ դրամ, ու կորցնել հետքն ամբողջությամբ, թե այդ գումարը որտեղից է եկել, ինչ է եղել։ ՆԳՆ-ի հիմնական անհանգստությունը հենց դա է»։


«2018-ին կենտրոնական բանկը նամակ է ուղարկել բանկերին, ու գրել, որ կրիպտոգործարքների հետ խորհուրդ ենք տալիս զգույշ լինել։ Դա ստեղծել է իրավիճակ, որ ցանկացած կրիպտոյի հետ ցանկացած առնչություն ... ցանկացած տեսակի գործունեություն ծավալող ընկերություն 2018-ից հետո գնար բանկ, ասելու էին՝ ի՞նչ ասեցիր, կրիպտո՞։ Վերջ, գնացիր, դու բանկի հաշիվ բացելու իրավունք չունես։ Հիմա այս տնտեսվարողները կոնկրետ խնդրի առաջ են կանգնած»։


«ՆԳՆ-ն ասում է՝ եթե կրիպտոփոխանակում ես անելու, դա պետք է լինի լրիվ անկանխիկ։ Իսկ ի՞նչ տարբերություն սովորական և կրիպտոփոխանակմկան միջև։ Ու քննարկումների ժամանակ փաստարկը սա էր՝ կրիպտոն ավելի ռիսկային է, բայց դա անհասկանալի է։ Ես իրենց համար մի հատ փաստարկ եմ մտածել։ Օրինակ՝ եթե ես մեծ քանակի կանխիկ ունենամ, մեծ քանակի կանխիկը դժվար է տեղափոխելը։ Կրիպտոյի դեպքում այն ես միանգամից կարող եմ ուղարկել երկրից դուրս»։


«Հիմա ԿԲ-ն ոլորտի կարգավորումը սկսում է նրանից, որ սա վախենալու ռիսկային մի բան է, եկեք մի բան անենք։ Ու կրիպտո փոխանակումներին ներկայացնում է համարյա նույն պահանջները, ինչ բանկերին՝ աուդիտներով, կապիտալով, պրոցեսներով և այլն։ Այսինքն՝ այնպիսի պայմաններ են դրված, որ հենց այս օրենքը գործի, այս տնտեսավարողներն ուղղակի վերանալու են։ Ուղղակի իրենց բիզնեսը սպանելու են։ Ու ոնց որ այս կարգավորումը կարած լինի մեծ բանկերի համար,  բիզնեսը մոնոպոլիզացնելու նպատակով։ Արդյունքում կլինի մեկ խոշոր խաղացող»։


«ՆԳՆ-ն փաստարկ է բերում, որ Հայաստանում վերջին մի երկու տարում մոտ 5 մլն դոլարի կրիպտոյով հանցագործություններ են գործել։ Ու ուրիշ պետական մարմնի տվյալով կրիպտոյի շրջանառությունը 1 մլրդ է Հայաստանում, ու ստացվում է, որ հանցագործությունները կրիպտոյով մոտ 0.5% են, ինչը շատ փոքր թիվ է։ Կրիպտոն կա, թե կրիպտոն չկա, այդ հանցագործությունները, միևնույնն է, անում են։ Դա կրիպտոյի հետ կապ չունի։ Ավելի տեխնիկական օրինակը ինտերնետն է։ Ինտերնետում ինչքա՞ն վատ բան կա։ Եկե՛ք փակենք ինտերնետը»։


«Կրիպտոյի ֆունդամենտալ արժեքները եկել են նրանից, որ ասել են՝ լավ, մինչ այդ չկար տեխնոլոգիա, որը կթողներ առանց բանկերի գումար փոխանցել, հիմա ստեղծել ենք այդ տեխնոլոգիան։ Այսինքն՝ այն իր կառուցվածքով Կենտրոնանական բանկին հակառակ այս մյուս թևի վրա է։ Զուտ աբստրակտ եթե խոսենք, ապա այն ապագայի տեխնոլոգիա է, որն ստեղծելու է այնպիսի վիճակ, որ ԿԲ-ներ այլևս պետք չգան։ Մենք վերցնում ենք իրեն դնում ենք ԿԲ-ի վերահսկողության տակ։ Ու բնական է, որ եթե ԿԲ-ն իր համար ռիսկ, ապա տեսնի խեղդելու է։ Ոչ այն պատճառով, որ ԿԲ-ն վատն է, այլ որովհետև դա համակարգ է, որն իր շահերն է առաջ տանելու»։

Արամ Քոչարյան

Արամ Քոչարյանը Layerswap ընկերության համահիմնադիր – տնօրենն է։ Մասնագիտությամբ ինժիներ է, 10 տարուց ավել աշխատել է ՏՏ ոլորտում՝ որպես ծրագրավորող։ Վերջին 5 տարիներին ամբողջությամբ ներգրաված է եղել կրիպտո-տեխնոլոգիանների մեջ, այդ ընթացքում է հիմնադրել է Layerswap ընկերությունը, որը կրիպտո աշխարհում առաջատար ու նորորարարական ընկերություններից մեկն է աշխարհում։

Դրան զուգահեռ, հասարական գործունեություն է ծավալել, Ազատազէն ԿՀԿ-ում, մասնավորապես, պատասխանատու է եղել Զենքի նոր օրենքի, ինչպես նաև քննությունների կարգի կազման և կազմակերպման աշխատանքներում։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ