Apple-ը պատրաստ է բացել NFC-ի հասանելիությունը iPhone-ում, սակայն միայն ԵՄ տարածքում

19 հունիսի, 2024  12:12

Apple-ը խոշոր տուգանքից խուսափելու համար պատրաստ է Apple Pay-ը շրջանցելով բացել NFC-ի միջոցով վճարումների հասանելիությունը՝ այս մասին տեղեկացնում է Financial Times՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Պարբերականը նշում է, որ եվրոպական կարգավորիչ մարմինները բազմաթիվ բողոքներ ունեն տարածաշրջանում Apple-ի գործունեության դեմ՝ կապված բիզնես պրակտիկայի տեղական հակամենաշնորհային օրենքների հետ ընկերության համապատասխանության հետ: Վճարային էկոհամակարգի փակ լինելը երրորդ կողմի հավելվածների մշակողների համար այս բողոքներից մեկն է, սակայն, Apple-ը, ըստ աղբյուրի՝ պատրաստ է բացել NFC-ի միջոցով վճարումների հասանելիությունը։

Անցյալ տարի եվրոպական կարգավորիչները Apple-ին մեղադրել էին մրցակցությունը խախտելու մեջ՝ պնդելով, որ ընկերությունը հավելվածների մշակողներին ստիպում է NFC վճարումների համար օգտագործել միայն Apple Pay էկոհամակարգը: Հունվարին ամերիկյան ընկերությունը     նրանց մի շարք զիջումներ է առաջարկել այս ոլորտում, որոնք նրանք քննարկում են առ այսօր։

Ակնկալվում է, որ Apple-ը iOS հավելվածների մշակողներին կտրամադրի անվճար մուտք դեպի NFC և իրավունք՝ օգտագործելու վճարումներ, որոնք շրջանցում են Apple Pay-ը կամ Apple Wallet-ը: Պատմականորեն ընկերությունը պաշտպանել է նման սահմանափակումը՝ հղում անելով տեղեկատվական անվտանգության հարցում ունեցած մտահոգություններին: Ակնկալվում է, որ Apple-ը համապատասխան զիջումներ կանի երրորդ կողմի մշակողների համար առաջիկա տասը տարիների ընթացքում։

Աղբյուրը նշում է, որ ԵՄ կարգավորիչների հետ համաձայնագրի պայմանները կհրապարակվեն մի քանի շաբաթից, եթե տարածաշրջանային իշխանությունները նոր հարցեր չունենան Apple-ի առաջարկած միջոցառումների վերաբերյալ: Եվրոպական հակամենաշնորհային օրենքները խախտելու համար ընկերությանը կարող է սպառնալ տուգանք՝ տարեկան հասույթի մինչև 10%-ի չափով: Հաշվի առնելով, որ անցյալ տարի Apple-ը վաստակել է 383 միլիարդ դոլար, տուգանվելու դեպքում, ընկերությունը ստիպված կլինի հրաժարվել 38 միլիարդ դոլարից։

Apple-ը, Financial Times-ին տված իր պաշտոնական մեկնաբանություններում, չի մանրամասնում, սակայն ընդգծել է, որ «Եվրահանձնաժողովի հետ շարունակվող բանակցությունները ներառում են քննարկումներ տարածաշրջանում երրորդ կողմի ծրագրային ապահովման մշակողներին iOS հավելվածներում՝ առանց Apple Pay-ի կամ Apple Wallet-ի օգտագործման անհրաժեշտության NFC-ի միջոցով անհպում վճարումները հնարավոր դարձնելու հնարավորության շուրջ»։ Նշվում է, որ ԵՄ-ի օգտատերերին կշարունակի առաջարկվել Apple Pay համակարգը, որի աջակցությունն այժմ ունի տարածաշրջանի ավելի քան 3000 բանկ։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ