iOS 18-ի թարմացումն iPhone-ը 25%-ով ավելի հզոր է դարձնում

19 հունիսի, 2024  10:17

Հունիսի սկզբին թողարկված iOS 18-ի բետա տարբերակը գրանցել է iPhone 15 Pro Max-ի նեյրոնային շարժիչի 25 տոկոսանոց աճ: Այս մասին հայտնում է 9to5Mac կայքը։

Աղբյուրի համաձայն՝ iOS 17.5.1 օպերացիոն համակարգով աշխատող iPhone 15 Pro Max-ը Geekbench Core ML Neural Engine թեստում հավաքում է մոտ 6000 միավոր։ Սակայն iOS 18-ի առաջին բետա տարբերակի թարմացումից հետո այս ցուցանիշն աճել է մինչև 7816 միավոր, ինչը 25%-ով ավել է օպերացիոն համակարգի նախորդ տարբերակի համեմատ։ Դրա շնորհիվ սարքն ավելի լավ կկարողանա կատարել արհեստական բանականության հետ կապված առաջադրանքները։

Ենթադրվում է, որ արդյունավետության բարձրացումը պայմանավորված է նոր տեսակի ML միջուկով, որն Apple-ն անվանում է MLTensor: Apple-ն ինքը ակնկալում է iPhone 15 Pro-ի կատարողականի բարձրացումը որոշակի մոդելներում՝ 2%-ից MobileNet v3-ի համար մինչև 700% SSD MobileVit v2-ի համար:

iOS 18-ի առաջին բետա տարբերակի թողարկումը տեղի է ունեցել WWDC 2024 համաժողովից անմիջապես հետո, որը տեղի ունեցավ հունիսի 10-ին։ Թողարկվել են նաև նոր iPadOS-ի, macOS-ի, watchOS-ի և tvOS-ի թեստային տարբերակները: Apple-ի օպերացիոն համակարգերի թարմ տարբերակների ամբողջական թողարկումը սպասվում է աշնանը՝ iPhone 16-ի շնորհանդեսից հետո։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ