Telegram մեսենջերը նոր թարմացում է ստացել, որը ներառում է մի շարք նոր գործառույթներ։ Հիմնական նորամուծություններն են հեշթեգերի և մեջբերումները մասամբ թաքցնելու աջակցությունը, ինչպես նաև այլ օգտակար բարելավումներ:
Կարևոր նորամուծություններից մեկը հեշթեգերի հետ կատարելագործված աշխատանքն է։ Այժմ, երբ սեղմում եք հեշթեգի վրա, կարող եք դիտել որոնման արդյունքները մեծ հանրային ալիքներում հրապարակումների հոսքի կամ ցուցակի տեսքով: Կա նաև մեջբերումը մասամբ թաքցնելու գործառույթ, որը թույլ է տալիս ընտրել տեքստը որպես մեջբերում և թաքցնել դրա մի մասը այն ավելի հեշտ կարդալու համար:
3DNews-ի փոխանցմամբ՝ օգտատերերն այժմ կարող են հաղորդագրություններ ուղարկել անիմացիոն էֆեկտներով, որոնք ավտոմատ կերպով նվագարկվում են չատը բացելիս։ Մեսսենջերի անվճար տարբերակը հասանելիություն է տրամադրում վեց նման էֆեկտի, իսկ Telegram Premium բաժանորդները կարող են ընտրել մի քանի հարյուր էֆեկտներից։ Անիմացիաներն ավելացնելու համար հարկավոր է սեղմել և սեղմած պահել «Ուղարկել» կոճակը, այնուհետև ընտրել ցանկալի էմոջին։
Նոր տարբերակը հնարավորություն է տալիս ենթագրեր տեղադրել նկարների և տեսանյութերի վերևում, այլ ոչ թե դրանց տակ, ինչպես նախկինում էր: Դա անելու համար ևս անհրաժեշտ է սեղմել և պահել «Ուղարկել» կոճակը: Ենթագրերը կարող են խմբագրվել նույնիսկ գրառումն ուղարկելուց հետո:
Թարմացվել է նաև հաղորդագրության մեջ հեռախոսահամարի վրա սեղմելու ընտրացանկը: Օգտատերերն այժմ կարող են արագ հեռախոսահամարներ ավելացնել կոնտակտներում, ինչն էլ ավելի կհեշտացնի հեռախոսահամարների հետ աշխատանքը:
macOS-ի համար Telegram-ի տարբերակն ստացել է դինամիկ ետնապատկեր և անիմացիաներ ձայնային և տեսազանգերի ժամանակ։ Նախկինում նման դիզայնը հասանելի էր միայն Android և iOS սարքերում:
Հիշեցնենք, որ Telegram-ը վերջերս ստացել է լայնածավալ թարմացում, որում մի շարք այլ փոփոխությունների հետ մեկտեղ հայտնվել է նաև սթիքերների հարմար խմբագրիչ։ Այժմ օգտատերերը կարող են ստեղծել իրենց սեփական սթիքերները կամ սթիքերների փաթեթները հենց հավելվածի ներսում՝ գրեթե ցանկացած պատկերից: Մեսսենջերը կարող է նաև կենսաչափական վավերացում ստանալ օգտատերերի համար:
ամիս
շաբաթ
օր