Ո՞ր դիտարկիչներն են ավելի լավ հայտնաբերում ֆիշինգային կայքերը

13 հունիսի, 2024  20:15

Softline ընկերությունը փորձել է պարզել, թե օգտատերերի տվյալները գողանալու համար նախատեսված ֆիշինգային կայքերը բացահայտելու հարցում ինչպիսի կարողություններ ունեն այնպիսի դիտարկիչներ, ինչպիսիք են Safari-ն, Firefox-ը, Edge-ը, Opera-ն, Yandex Browser-ը և Google Chrome-ը։

Դիտարկիչները պետք է RuNet-ում բացահայտեին 100 նոր հայտնաբերված ֆիշինգային կայքեր: Փորձարկումից հետո այս կայքերն արգելափակվել են։ Առաջադրանքն ամենալավն արել է Yandex դիտարկիչը, իսկ Safari-ն՝ ամենավատը:

Թեստի արդյունքները

  • Yandex դիտարկիչ․ գլխավորել է վարկանիշը՝ 100 ֆիշինգային կայքերից ճանաչելով 57-ը։
    • Windows-ում՝ 69,
    • Android-ում՝ 52մ
    • iOS-ում՝ 51։
  • Google Chrome. 100-ից 9 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը։
    • Windows-ում՝ 10,
    • Android-ում՝ 9,
    • iOS-ում՝ 9։
  • Mozilla Firefox. 100-ից հայտնաբերել է 5 կայք՝ զբաղեցնելով երրորդ տեղը:
  • Microsoft Edge նույնպես 100-ից 5 կայք է հայտնաբերել և երրորդ տեղը կիսում է Firefox-ի հետ:
  • Opera հայտնաբերել է 3 ֆիշինգ կայք:
  • Safari զբաղեցրել է վերջին տեղը. iOS-ի տարբերակում Safari-ն կարողացել է հայտնաբերել ֆիշինգային 100 կայքերից միայն 2-ը։

Այսպիսով, ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Yandex դիտարկիչը զգալիորեն գերազանցում է այլ հայտնի դիտարկիչներին ֆիշինգային կայքերը նույնականացնելու հարցում, հատկապես ռուսական ինտերնետում։ Միևնույն ժամանակ, ոչ մի դիտարկիչ չի կարողացել ճանաչել ֆիշինգային բոլոր կայքերը, ինչը նշանակում է, որ դրանց մշակողները դեռ բավական շատ աշխատանք ունեն անելու։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ