Ծալվող iPhone և iPad, MacBook OLED, iPhone SE 4․ համացանցում է հայտնվել Apple-ի ճանապարհային քարտեզը

15 մայիսի, 2024  14:11

Համացանցում է հայտնվել առաջիկա մի քանի տարիների համար Apple-ի ճանապարհային քարտեզը: Խոսքը վերաբերում է Apple-ի մի շարք ապրանքների վերաբերյալ ծրագրերին, թեև ակնհայտորեն ոչ բոլորին:

Փաստաթուղթը նոր չէ, քանի որ այն թվագրված է 2023-ով։ Առնվազն այն, ինչ փաստաթղթում նշված է 2023 և 2024 թվականների համար, արդեն հաստատվել է։ Ինչ վերաբերում է մնացածին, ապա փաստաթղթից պարզ է դառնում, որ հաջորդ տարի iPhone-ի հետ կապված կարևոր նորամուծություններ կարվեն:

Նախ՝ խոսքը վերաբերում է iPhone SE 4-ի թողարկմանը, ինչը համընկնում է բազմաթիվ արտահոսքերի և լուրերի հետ: Երկրորդ՝ փաստաթղթում նշվում է, որ iPhone-ը հաջորդ տարի կունենա եռակի 48 ՄՊ տեսախցիկ և առջևի 45 ՄՊ սենսոր (ակնհայտորեն դա կվերաբերի միայն ավագ՝ Pro մոդելներին)։ Սա կարևոր փոփոխություն կլինի iPhone-ի տեսախցիկների ներկայիս կոնֆիգուրացիայի համար։

apple roadmap .jpg (153 KB)

Ըստ ընկերության ճանապարհային քարտեզի՝ 2026-ին ակնկալվում է թողարկել ծալվող iPhone, OLED էկրաններով MacBook նոութբուքներ և խառը իրականության ավելի մատչելի Vision սարք։ Ուշադրության են արժանի նաև OLED էկրանները iPad Air-ի և mini-ի համար:

Իսկ 2027 և 2028 թվականներին Apple-ը, ենթադրաբար, պատրաստվում է թողարկել խառը իրականության սարք և 20 դյույմանոց ծալվող էկրանով iPad:

Apple-ի ճանապարչհային քարտեզ հրապարակել է Revegnus անունով ինսայդերը, որը առաջինն է հրապարակել Samsung Galaxy Z Flip5 սմարթֆոնի լուսանկարը նախքան դրա թողարկումը։ Նա նաև տեղեկություններ է հայտնել բջջային հեռախոսներում կիրառվող Exynos 1480 SoC պրոցեսորում AMD GPU-ի մասին, ինչպես նաև նկարագրել է Exynos 2400-ի բնութագրերը, որոնք հետո հաստատվել են Geekbench-ի կողմից։

 

 

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ