iPhone 15 Pro Max-ը դարձել է 2024-ի առաջին եռամսյակի ամենավաճառվող սմարթֆոնը

8 մայիսի, 2024  16:11

Counterpoint վերլուծական ընկերությունն ամփոփել է սմարթֆոնների համաշխարհային վաճառքը 2024-ի առաջին եռամսյակում, և շատ հետաքրքիր արդյունքներ են ստացվել։ Առաջատար iPhone 15 Pro Max-ը ճանաչվել է ամենավաճառվող սմարթֆոնն այս տարվա առաջին եռամսյակում։

Լավագույն հնգյակում ներառվել են նաև iPhone 15-ը, iPhone 15 Pro-ն, iPhone 14-ը, իսկ Samsung Galaxy S24 Ultra-ն հինգերորդ տեղում է:

Ամենաշատը վաճառվող սմարթֆոնների տասնյակը բաղկացած է միայն այս երկու ընկերությունների՝ Apple-ի և Samsung-ի սարքերից: Այսպես, վեցերորդից տասներորդ տեղերում են Galaxy 15 5G, Galaxy A54, iPhone 15 Plus, Galaxy S24 և Galaxy A34 սմարթֆոնները:

Ըստ Counterpoint-ի՝ 15 Pro Max-ից գոյացել է ընկերության սմարթֆոններից ստացված եկամտի ավելի քան 60%-ը: Հետաքրքիր է նաև, որ Pro տարբերակների վաճառքը 2020-ի 24%-ից հասել է 50%-ի։

15 Pro Max-ի առաջատարությունը զարմացրել է շատ փորձագետների, քանի որ սովորաբար տարվա առաջին եռամսյակում գնորդները նախընտրում են բազային տարբերակները։ Ներկայիս պատկերը, հավանաբար, պայմանավորված է սմարթֆոնների ծառայության ժամկետի ավելացմամբ. մարդիկ ավելի երկար են օգտագործում իրենց սարքերը, և երբ այն թարմացնելու ժամանակն է, ապա նրանք ընտրում են գնել տվյալ շարքի առաջատար սմարթֆոնները։

Նշենք, որ անցյալ տարվա առաջին եռամսյակում ամենավաճառվող սմարթֆոնների թոփ 10-ում ներառվել են միայն այս երկու ընկերությունների սարքերը։ Այն ժամանակ ցուցակը գլխավորում էր iPhone 14-ը, որին հաջորդում էին iPhone 14 Pro Max-ը և iPhone 14 Pro-ն: Չորրորդ տեղում iPhone 13-ն էր, իսկ հինգերորդում՝ Samsung Galaxy A13-ը։

Top-10-smartphones-in-Q1-2024.png (183 KB)


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ