Արեգակի վրա մեկ օրում 7 հզոր բռնկում է գրանցվել․ արդյոք դրանք կհանգեցնե՞ն մագնիսական փոթորկի

6 մայիսի, 2024  14:15

ՌԴ ԳԱ Կիրառական ֆիզիկայի ինստիտուտի գիտնականները մեկ օրում արձանագրել են արեգակնային յոթ հզոր բռնկում, որոնցից երկուսը՝ X դասի։ Այս մասին գրում է ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը՝ վկայակոչելով ինստիտուտի տվյալները։

Գիտնականներն Արեգակի վրա գրանցել են M դասի հինգ հզոր բռնկում, որոնցից ամենաթույլը համապատասխանել է M1.3 մակարդակին, իսկ ամենաուժեղը՝ M7.5-ին։

«Մայիսի 5-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 13:00-ին (Երևանի ժամանակով ժամը 14։00), 19 րոպե տևողությամբ M7.5 բռնկում է գրանցվել արևային 3663 բծերի (N24W21) ռենտգենյան ճառագայթների տիրույթում»,- ասել է ինստիտուտի ներկայացուցիչը։

Միաժամանակ արձանագրվել է X1.3 մակարդակի երկու բռնկում։ Դրանք գրանցվել են նույն օրը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 09:01-ին և Մոսկվայի ժամանակով 14:54-ին (Երևանի ժամանակով ժամը 10։01 և 15։54):

Հիշեցնենք, որ արևային բռնկումները, կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից, սովորաբար բաժանվում են A, B, C, M և X դասերի: Արևային բռնկման նվազագույն դասը A0.0 համապատասխանում է Երկրի ուղեծրի ճառագայթման հզորությանը 10 նանովատտ 1 մ²-ի վրա: Դասակարգման յուրաքանչյուր հաջորդ տառին անցումը նշանակում է ճառագայթման հզորության 10 անգամ ավելացում։

Որպես կանոն, բռնկումներն ուղեկցվում են արևային պլազմայի արտանետումներով, որոնց ամպերը կարող են Երկրի վրա մագնիսական փոթորիկների առաջացման, արբանյակների և այլ էլեկտրոնային համակարգերի խափանման պատճառ դառնալ։ Աղբյուրը չի տեղեկացնում է, թե արդյոք այս բռնկումների հետևանքով Երկրի վրա մագնիսական փոթորիկ կառաջանա, թե ոչ։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ