Gord. ինչպիսի՞ տեսք ունի սլավոնական սեթթինգում մռայլ ստրատեգիայի գեյմփլեյը

23 սեպտեմբերի, 2022  10:53

Diablo 2 եւ Frostpunk. հավանաբար հենց այս խաղերը կհիշեք, երբ սկսեք խաղալ նոր Gord խաղը կամ, սկզբի համար, կդիտեք համացանցում հայտնված գեյմփլեյի հոլովակը՝ ստեղծողների մեկնաբանություններով:

Diablo 2-ը, իհարկե, տարիներ առաջ է թողարկվել, բայց, հավանաբար, հիշում եք մեկնարկային ճամբարը՝ մի քանի վրաններով եւ վագոններով եւ կմախքներից պաշտպանվելու համար պատով: Gord-ում քաղաքը ասոցիացիաներ է առաջացնում հենց այդ լոկացիայի հետ, բայց այստեղ դուք հերոս չեք, որն արագ լքում է ճամբարը եւ գնում արկածներին ընդառաջ, այլ՝ հենց այդ մռայլ ճամբարի քաղաքապետը: Դուք ստիպված կլինեք կառավարել այն, զարգացնել՝ վերածելով սլավոնական ոճի մռայլ քաղաքի։

Եւ դատելով ցուցադրված գեյմփլեյից՝ դա նույնքան դժվար կլինի, որքան Frostpunk-ում. դուք պետք է ռեսուրսներ հավաքեք, կառավարեք քաղաքը եւ նրա բնակիչներին, նրանց ուղարկեք մարտի: Սյուժեն արդեն մեզ կպատմի Մայրամուտի ցեղի մասին, որը գոյատեւում է ագրեսիայի պայմաններում:

Խաղը մշակողները խոստանում են մեր քաղաքի բնակիչների համար առողջության եւ բարոյականության բարդ համակարգեր ներդնել, ինչպես նաեւ այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են սովը, դեպրեսիան եւ բազմաթիվ հիվանդություններ:

Խաղի մշակմամբ զբաղվում է Covenant Studio-ն, որը հիմնադրել է CD Projekt RED-ի (The Witcher-ի ստեղծող) նախկին աշխատակից Սթեն Ջասթը։ Հենց նա էլ հոլովակում տանում է մեզ բազային քուեստով, որտեղ կարող ենք տեսնել, թե ինչպես են քաղաքի բնակիչները խելագարվում ճահճում թունավորված ձվերի պատճառով, եւ պետք է ջոկատ ուղարկել խնդիրը լուծելու համար։

Ակնկալվում է, որ Gord-ը կթողարկվի 2022-ին PC-ի վրա Steam-ի միջոցով, սակայն թողարկման կոնկրետ ամսաթիվ դեռ չի հայտարարվել:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ