Ակնկալիք vs իրականություն. ինչպես է իրականում աշխատում փորձնակությունը միջազգային ընկերությունում

25 ապրիլի, 2024  19:10

Շատ ուսանողներ նախապաշարմունքներ ունեն, որ պրակտիկան ցածր վարձատրվող, սովորական աշխատանք է, առանց ապագա կարիերայի հեռանկարների: Վերազգային Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ ընկերության INKOMPASS ծրագրի մասնակիցները իրենց իսկ օրինակով կոտրում են պրակտիկայի մասին ընդհանուր առասպելները:

INKOMPASS ծրագիրը Հայաստանում մեկնարկել է դեռ 2014 թվականին։ Ծրագրին կարող են մասնակցել վերջին կուրսի ուսանողները և վերջին 2 տարիների ընթացքում համալսարանի շրջանավարտները, ովքեր վարժ տիրապետում են անգլերենին: Այստեղ նրանք մեծ հնարավորություն են ստանում բացահայտելու իրենց՝ աշխատելով ստեղծագործ, դինամիկ և մշակութային բազմազան միջավայրում: Սա վարձատրվող ծրագիր է, որը թույլ է տալիս մասնագիտական ​​հմտություններ ձեռք բերել իրական բիզնես նախագծերում։

INKOMPASS-ը ձեզ հնարավորություն է տալիս հասկանալու, թե ինչպես է աշխատում մեծ կորպորացիան և ընկղմվել խոշոր նախագծերի մեջ, որոնք ուղղակիորեն ազդում են բիզնեսի վրա: Սրանք կարևոր հմտություններ են կարիերա կառուցելիս: Փորձնակության ավարտից հետո INKOMPASS շրջանավարտն արդեն կունենա ավարտված բիզնես նախագիծ իր պորտֆոլիոյում, ինչպես նաև կարևոր հմտությունների մի ամբողջ ցանկ, որոնք անհրաժեշտ են ցանկացած հաստիքում։

2024 թվականի դիմորդները կարող են ծրագրին մասնակցության դիմումներ լրացնել հետևյալ ուղղություններով՝

  • Հաղորդակցություններ
  • Մարդիկ և մշակույթ
  • Կոմերցիոն
  • Հաճախորդների փորձառնություն

Առաջարկվող ծրագրերին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Ֆիլիպ Մորրիսը վերազգային ընկերություն է, որն ունի մոտ 80 000 աշխատակից ամբողջ աշխարհում տարբեր ոլորտներում՝ գիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, թվային տեխնոլոգիաներ, վաճառք, հաճախորդների աջակցություն, ֆինանսներ և այլն: Այստեղ դուք կարող եք շփվել տարբեր երկրների մասնագետների հետ և ձեռք բերել գործնական հմտություններ ձեր հետագա կարիերայի համար։ Որպես միջազգային ընկերություն՝ Ֆիլիպ Մորրիսը դինամիկ զարգանում է՝ ներդնելով նոր գործիքներ և տենդենցներ սահմանելով աշխատանքային գործընթացների կազմակերպման գործում։

Ծրագրի անդամ դառնալու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը:

 Պահանջներին համապատասխանող մասնակիցները կհրավիրվեն հաջորդ փուլ ՝ առցանց հարցազրույցների: Այնուհետև, անհրաժեշտ է հանձնել թեստ՝ ձեր ունակություններն ու հմտությունները բացահայտելու համար: Հավաքագրման գործընթացի վերջին փուլը կլինի հավանական թեկնածուի գնահատումը: Հայտերն ընդունվում են մինչև 2024 թվականի հունիսի 7-ը ներառյալ:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 44 200 447 կամ +374 44 200 446


 
 
 
 
  • Արխիվ