Զահա Հադիդը (Զահա Մոհամմադ Հադիդ, 1950-2016) ճարտարապետ և դիզայներ է, որը դեկոնստրուկտիվիստական ոճով շենքեր է ստեղծել։ 2004-ին նա դարձավ պատմության մեջ առաջին կինը, որն արժանացավ Պրիցկերի ճարտարապետական մրցանակին, որը շնորհվում է ճարտարապետության ոլորտում ձեռքբերումների համար։
The Guardian պարբերականը նրան բնութագրել է որպես «կորի թագուհի», որն «ազատագրել է ճարտարապետական երկրաչափությունը՝ դրան տալով արտահայտչական միանգամայն նոր ինքնություն»:
Նրա ամենահայտնի աշխատանքները ներառում են Լոնդոնի Օլիմպիական խաղերի ջրային սպորտի կենտրոնը, Միչիգանի համալսարանի արվեստի մեծ թանգարանը ԱՄՆ-ում և Գուանչժոու օպերային թատրոնը Չինաստանում:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր շինություններ Զահա Հադիդի աշխատանքներից։
ամիս
շաբաթ
օր