Երկրի օրվա առթիվ արբանյակային անհավանական լուսանկարներ են հրապարակվել

23 ապրիլի, 2024  20:51

Ամեն տարի ապրիլի 22-ին աշխարհը նշում է Երկրի օրը, որը հերթական անգամ առիթ է տալիս կենտրոնանալու առկա բնապահպանական խնդիրների վրա և ընդգծելու այն ջանքերը, որ գործադրվում են, որպեսզի հնարավոր լինի շարունակել պաշտպանել այն։

Երկիր մոլորակը պաշտպանելու եղանակներից մեկը եղել է դրա փոփոխվող կլիմայի և մթնոլորտային պայմանների մշտադիտարկումը, որն իրականացվում է ԱՄՆ Ազգային օվկիանոսային և մթնոլորտային վարչության (NOAA) Գեոստացիոնար օպերացիոն բնապահպանական արբանյակների (GOES)  և Բևեռային օպերացիոն բնապահպանական արբանյակներ (POES) արբանյակների միջոցով:

GOES արբանյակային ցանցը գործում է 1975-ից, թեև ներկայիս շարքը՝ GOES-R-ը, գործարկվել է 2016-ին: Շարքի վերջին արբանյակը՝ GOES-U-ը, ակնկալվում է, որ կարձակվի 2024-ին SpaceX Falcon Heavy հրթիռով:

Բացի մեր փոփոխվող մոլորակը մշտադիտարկելուց՝ GOES արբանյակասին շարքը կարող է վերահսկել օդի որակը, հայտնաբերել կայծակի հարվածները, որոնք կարող են հանգեցնել անտառային հրդեհների, հայտնաբերել Երկրի մթնոլորտ ներթափանցող երկնաքարերը և նույնիսկ նախազգուշացնել տիեզերական եղանակի վտանգի մասին:

Այսօրվա դրությամբ NOAA-ն ունի և շահագործում է տասը արբանյակ՝ ներառյալ չորս գեոստացիոնար, հինգ բևեռային ուղեծրային և մեկը, որը ծածկում է խորը տիեզերքը: Այս արբանյակները գիտնականների աչքերն են երկնքում և հնարավորություն են տալիս մշտապես դիտել մեր մոլորակը և Երկիր են ուղարկում լուսանկարներ, չափումներ տարբեր գործիքներից, որոնք օգնում են բարելավել եղանակի կանխատեսումը:

Այս արբանյակները նաև օգնում են անվտանգության և ավիացիոն երթուղիների պլանավորմանը, անտառային հրդեհների և ծխի հայտնաբերմանը և տվյալների հավաքագրմանը, որոնք ավելի շատ մանրամասներ են տալիս կլիմայի փոփոխության ազդեցության վերաբերյալ:

Երկրի օրվա առթիվ, Space.com-ը հիանալի ագրավ լուսանկարներ է հրապարակել, որոնք ներկայացնում ենք ստորև։

Earth 1.JPG (32 KB)
Earth 2.JPG (104 KB)
Earth 3.JPG (238 KB)
Earth 4.JPG (159 KB)
Earth 5.JPG (252 KB)
Earth 6.JPG (285 KB)
Earth 7.JPG (113 KB)
Earth 8.JPG (94 KB)
Earth 9.JPG (316 KB)
Earth 10.JPG (328 KB)
Earth 11.JPG (275 KB)


 
 
 
 
  • Արխիվ