OpenAI-ն էապես բարելավել է ChatGPT-ն․ ովքե՞ր կարող են օգտվել նոր հնարավորություններից

12 ապրիլի, 2024  20:13

OpenAI ընկերությունը հայտարարել է, որ թարմացրել է ChatGPT-ի հիմնական տարբերակը։ Թարմացումից կարող են օգտվել հանրահայտ չատբոտի բոլոր վճարովի տարբերակների օգտատերերը, որոնք այժմ կարող են աշխատել GPT-4 Turbo նեյրոնային ցանցի վերջին՝ բարելավված տարբերակով։ OpenAI-ն առաջարկում է երեք վճարովի պլան՝ ChatGPT Plus, Team կամ Enterprise:

Նոր մոդելի gpt-4-turbo-2024-04-09 տարբերակը բարելավվել է տեքստեր և ծրագրային կոդ գրելու, մաթեմատիկական խնդիրներ լուծելու և տրամաբանական դատողություններ անելու կարողությունները։ Բացի դրանից՝ այն ստացել է ավելի արդիական գիտելիքների բազա: Նեյրոցանցը վերապատրաստվել է հանրությանը հասանելի տվյալների վրա 2023-ի դեկտեմբերի դրությամբ․ GPT-4 Turbo-ի նախորդ տարբերակի բազան, որով աշխատում էր ChatGPT-ն, սահմանափակվում էր 2023-ի ապրիլով։

OpenAI-ը X սոցցանցում արված գրառմամբ պարզաբանել է, որ այժմ ChatGPT-ի նոր՝ GPT-4 Turbo- տարբերակի տեքստերը, պատասխանները կլինեն ավելի պարզ, կկիրառվեն ավելի քիչ բառեր և ավելի շատ խոսակցական լեզու: Անցյալ երեքշաբթի ընկերությունը նաև API-ի միջոցով հասանելի էր դարձրել մի շարք նոր հնարավորություններ, այդ թվում՝ GPT-4 Turbo with Vision նեյրոցանցը, որը որպես հարցումներ ընդունում է ոչ միայն տեքստը, այլև պատկերները:

Նշենք, որ OpenAI-ն այս շաբաթ աշխատանքից ազատել երկու հետազոտողի, այդ թվում՝ ընկերության գլխավոր գիտնական Իլյա Սուցկեվերի գործընկերոջը։ Վերջինս, հիշեցնենք, ընկերության գործադիր տնօրեն Սեմ Ալթմանի կարճատև պաշտոնանկության գործընթացը նախաձեռնողներից մեկն է։


 
  • Ամենաընթերցվածը
 
 
 
 
  • Արխիվ