Oppo ընկերությունը ներկայացրել է Oppo A3 Pro սմարթֆոնը, որն ունի սպառողական սարքերի համար առավելագույն IP69 պաշտպանություն և բավական մատչելի է իր հնարավորությունների համեմատ։
Նախ՝ ընկերությունը մարտկոցի համար տրամադրում է չորս տարվա երաշխիք և մեկ տարվա երաշխիք ջրից վնասվելու դեպքում (եթե սարքը, օրինակ, ընկնում է ջրի մեջ): Մարտկոցի հզորությունը 5000 մ/Աժ է և աջակցում է 67 Վտ լիցքավորում։
Ստեղծողներն ուշադրություն են հրավիրում նաև սմարթֆոնի ամուր կառուցվածքին և Gorilla Glass Victus 2 թրծված ապակու առկայության վրա:
Սարքը կառուցված է մեկ չիպով Dimensity 7050 համակարգի վրա և համալրված է 6,7 դյույմանոց OLED էկրանով՝ 2412 × 1080 պիքսել կետայնությամբ, 120 Հց կադրերի փոփոխության հաճախականությամբ և 950 քդ/քմ առավելագույն պայծառությամբ։
Հիմնական տեսախցիկն ունի երկու սենսոր՝ 64 (OIS-ով) և 2 ՄՊ կետայնությամբ։ Հեռախոսի հաստությունն ընդամենը 7,53 մմ է։ Oppo A3 Pro-ի 8 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներկառուցված հիշողությամբ հիմնական տարբերակն արժե 275 դոլար։ Կան նաև 12/256 ԳԲ և 12/512 ԳԲ տարբերակներ:
ամիս
շաբաթ
օր