Yandex-ը ներկայացրել է Ալիսայի նոր տարբերակը․ այն ավելի խելացի է և կարող է որպես վիրտուալ դայակ ծառայել

10 ապրիլի, 2024  20:17

Yandex-ը ներկայացրել է Ալիսա օգնականի նոր տարբերակը՝ հիմնված YandexGPT նեյրոցանցի վրա: Մշակողները նշում են, որ այժմ արդեն հնարավոր է շփվել վիրտուալ օգնականի հետ, ինչպես խելացի, մտածող զրուցակցի հետ. Ալիսան կարող է բացատրել բարդ հասկացություններ և երևույթներ, առաջարկել գաղափարներ և պահպանել զրույցի ենթատեքստը: Նոր Ալիսան հասանելի է բոլոր օգտատերերին բոլոր հիմնական սարքերում և հարթակներում:

Ալիսայի այս տարբերակը սովորել է բարդ բաները բացատրել պարզ բառերով։ Այժմ նա պատասխանում է հարցերի 95%-ին և կարող է նշել տեղեկության աղբյուրը։ Տեքստերի հետ աշխատելու համար a.ya.ru-ում հայտնվել է Ալիսայի հետ առանձին չատ, որում հնարավոր է, օրինակ, ստեղծել թեզեր, կարգախոսներ և այլ տեքստեր կազմել: Զրույցը սինքրոնացվում է սարքերի միջև. հնարավոր է չատն սկսել համակարգչով և շարունակել սմարթֆոնով: Բացի դրանից՝ հնարավոր է միաժամանակ մի քանի զրույց վարել․ յուրաքանչյուր չատում պահվում են հաղորդակցության կոնտեքստն ու պատմությունը՝ առանց դրանք իրար խառնելու։

Ալիսայի հետ այժմ կարելի է շփվել ինչպես մարդու պես՝ անցնելով մի թեմայից մյուսը, ասում են օգնականի ստեղծողները։ Ալիսան սովորել է պահպանել զրույցի ենթատեքստը և լրացուցիչ հարցեր տալ, ինչպես անում են մարդիկ, երբ ինչ-որ բան չեն հասկանում: Իսկ եթե զրուցակիցը շեղված է կամ տարված մտքերով, ապա օգնականը կսպասի նրա արձագանքին։

Ընկերությունը ներկայացրել է նաև Ալիսա Pro-ն, որը հնարավորություն է տալիս մուտք գործել Yandex-ի ամենահզոր գեներատիվ նեյրոցանցը՝ այժմ այն ​​YandexGPT 3 Pro-ն է։ Նրա շնորհիվ Ալիսան կարողանում է մանրամասն պատասխաններ տալ, աշխատել տարբեր ոճերի ու ձևաչափերի հետ, հետևել մի քանի պայմանով հրահանգներին։

Ալիսա Pro-ն նաև յուրացրել է վիրտուալ դայակի հմտություններ․ նա կարող է իր տերերին ժամանակին արթնացնել, նրանց հետ վարժություններ անել, իսկ քնելուց առաջ կհիշեցնի, որ պետք է լվանալ ատամները։ Pro տարբերակը հասանելի է Yandex Plus-ի բաժանորդներին և արժե ամսական 100 ռուբլի:


 
 
 
 
  • Արխիվ