Ի՞նչ մարտկոցներ կստանան iPhone 16 շարքի սմարթֆոնները

10 ապրիլի, 2024  18:13

Չինական Weibo սոցցանում ինսայդերը տեղեկություն է հրապարակել iPhone 16 շարքի սմարթֆոնների մարտկոցի մասին՝ նշելով, որ դրանք հիմնականում ավելի հզոր կլինեն iPhone 15 շարքի հեռախոսների մարտկոցների համեմատ։

Հիշեցնենք, որ iPhone 15 շարքի սմարթֆոնների մարտկոցներն ունեն հետևյալ հզորությունները`

  • iPhone 15՝ 3,349 մԱ/ժ,
  • iPhone 15 Plus՝ 4,383 մԱ/ժ,
  • iPhone 15 Pro՝ 3,274 մԱ/ժ,
  • iPhone 15 Pro Max՝ 4,422 մԱ/ժ։


Ըստ ինսայդերի՝ iPhone 16 շարքի բոլոր սմարթֆոնների մարտկոցները կունենան հետևյալ հզորությունները`

  • iPhone 16՝ 3,561 մԱ/ժ (ավելանում է 6.3%-ով),
  • iPhone 16 Plus՝ 4,006 մԱ/ժ (նվազում է 8.6%-ով),
  • iPhone 16 Pro՝ 3,355 մԱ/ժ (ավելանում է 2.5%-ով),
  • iPhone 16 Pro Max՝ 4,676 մԱ/ժ (ավելանում է 5.7%-ով)։

Ինչպես տեղեկացնում է 9to5Mac-ըմ մարտկոցի հզորության մասին այս թվերը չեն ներկայացնում ամբողջական պատկերը, թե ինչ կարելի է ակնկալել իրականում iPhone մարտկոցի տևողությունից:

Ըստ կայքի՝ երբ խոսքը վերաբերում է մարտկոցի հզորությունը մեծացնելուն, ապա Apple-ը կարող է կառավարել այս փոփոխությունը երկու եղանակով: Ընկերությունը կարող է կենտրոնանալ մարտկոցի աշխատաժամանակի բարելավման վրա և ընտրել ավելի ցածր կատորղականություն: Այն կարող է նաև հակառակն անել և պահպանել մարտկոցի աշխատաժամանակն ու արդյունավետությունը մոտ նույն մակարդակին՝ միաժամանակ կտրուկ բարձրացնելով կատարողական հնարավորությունները:

Աղբյուրը նաև նշում է, թե պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ iPhone 16 Pro-ն և iPhone 16 Pro Max-ը, ըստ լուրերի, կունենան մի փոքր ավելի մեծ էկրաններ, քան իրենց նախորդները: Սա նշանակում է, որ մարտկոցի հզորության դեպքում ավելի շատ էներգիան, հավանաբար, կկիրառվի ավելի մեծ էկրանը սնուցելու համար։


 
 
 
 
  • Արխիվ