Աշխարհի 5 ամենաբարձր երկնաքերերը (լուսանկար)

2 ապրիլի, 2024  20:32

Բառի արդի իմաստով առաջին երկնաքերը կառուցվել է 1885-ին ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում։ Home Insurance Company ընկերության շենքը 42 մետր բարձրություն ուներ և բաղկացած էր 10 հարկից։ Այսօր միջին վիճակագրական շատ շենքեր ունեն այս բարձրությունն ունեն, սակայն իրական երկնաքերերը տասնապատիկ բարձր են դարձել։

NEWS.am Tech-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում աշխարհի հինգ ամենաբարձր (ավարտված) երկնաքերերը:

Բուրջ Խալիֆա, Դուբայ, Արաբական Միացյալ Էմիրություններ (828 մետր)

Այս շենքի շինարարությունն ավարտվել է դեռևս 2010-ին, սակայն իր բարձրությամբ այն դեռ մնում է առաջատարը։ Շենքն իրենից ներկայացնում է բազմաֆունկցիոնալ համալիր, որտեղ կան բնակարաններ, հյուրանոցներ, գրասենյակային տարածքներ և դիտահարթակներ, որոնք առաջարկում են Դուբայի հիասքանչ պանորամային տեսարաններ:

Бурдж-Халифа.jpg (384 KB)

Մերդեկա 118, Կուալա Լումպուր, Մալայզիա (678,9 մետր)

Մերդեկա 118-ը՝ աշխարհի երկրորդ ամենաբարձր շենքը, ավարտվել է 2023-ին: «Մերդեկա» բառը նշանակում է «անկախություն»․ շենքն անվանվել է ի պատիվ Մալայզիայի անկախության: Այն առանձնանում է կոր դիզայնով, որը նվազագույնի է հասցնում քամու բեռը: Շենքը բաղկացած է գրասենյակային տարածքից, շքեղ հյուրանոցից, դիտահարթակներից և մանրածախ շքեղ խանութներից։

Merdeka 118.jpg (145 KB)

Շանհայի աշտարակ, Չինաստան (632 մետր)

Շանհայի խորհրդանշական տեսարժան վայրն ունի եզակի պարուրաձև դիզայն, որը հիշեցնում է հսկայական խցանահան: Շանհայի աշտարակը, որի շինարարությունն ավարտվել է 2015-ին, ներառում է նորարարական տարրեր, ինչպիսիք են ֆասադում ներկառուցված հողմային տուրբինները, որոնք վերականգնվող էներգիա են արտադրում շենքի համար: Այստեղ տեղակայված են գրասենյակային տարածքներ, հյուրանոցներ, դիտահարթակներ և թանգարաններ։

Шанхайская башня.jpg (126 KB)

Makkah Royal Clock Tower Hotel, Մեքքա, Սաուդյան Արաբիա (601 մետր)

Բազմաֆունկցիոնալ այս համալիրը Աբրաջ ալ-Բեյթ ժամացույցի աշտարակի համալիրի մի մասն է և ներառում է շքեղ հյուրանոց, իսլամական ուխտագնացության վայրեր և աշխարհի ամենամեծ ժամացույցը: Մեքքայի թագավորական ժամացույցի աշտարակը, որը կառուցվել է 2012-ին, համարվում է սուրբ Մեքքայի նշանավոր տեսարժան վայրը:

Makkah Royal Clock Tower Hotel.jpg (104 KB)

Պինգ Ան ֆինանսական կենտրոն, Շենժեն, Չինաստան (599 մետր)

Մեր ցուցակը եզրափակում է Պինգ Ան ֆինանսական միջազգային կենտրոնի շենքը։ Այն փայլուն երկնաքեր է, որը գտնվում է Չինաստանի Շենժեն քաղաքում գտնվող: Կառուցվել է 2017-ին, այն ունի տարբերվող կոր դիզայն, որն օպտիմալացնում է քամու դիմադրությունը: Շենքում տեղակայված են Ping An Insurance Group-ի գրասենյակային տարածքները և դեպի քաղաք նայող հիասքանչ տեսարաններ են բացվում։

Финансовый центр Пинг Ан.jpeg (122 KB)


 
 
 
 
  • Արխիվ