Լուսնի վրա հայտնաբերված ջուրը բավարար է մոտ 1 մլն մարդու համար․ Վլադիմիր Սուրդին

1 ապրիլի, 2024  17:24

Մենք դեռ պետք է զարգացնենք Երկիրը, սակայն մտածենք, թե ուր կարող ենք տեղափոխվել, եթե երկրագնդի վրա պայմաններն անհնար դառնան կյանքի համար, իսկ դա, սկզբունքորեն, վաղ թե ուշ տեղի կունենա: Առջևում մեզ դեռևս առնվազն մի քանի հարյուր միլիոն տարվա նորմալ կյանք է սպասվում Երկրի վրա:


Մոտ մեկուկես միլիարդ տարի հետո Երկրի վրա անտանելի տաք կլինի։


Լուսնի և Մարսի գետնի տակ, որտեղ տիեզերական ճառագայթում չկա, միանգամայն հնարավոր է քաղաք, բազա ստեղծել։ Երկու-երեք մետր հողի հաստությունը բավական է ճառագայթումից պաշտպանվելու համար, բայց ավելի լավ է չորս կամ հինգը մետր, սա հուսալի պաշտպանություն է: Դա հեշտ է անել:


Մարդը վեց ամսից ավելի չի կարող ապրել Լուսնի և Մարսի վրա։


Մինչ այժմ Լուսնի վրա հայտնաբերել ենք միայն մեկ օգտակար ռեսուրս՝ ջուրը։ Դա երկար տարիներ կբավականացնի մոտ մեկ միլիոն մարդու։


Արդեն իսկ կան ինժեներական նախագծեր, որոնց նպատակն է Վեներայի մթնոլորտում թռչող գաղութներ և թռչող քաղաքներ ստեղծել։


Վեներան միշտ չէ, որ այդքան տաք է եղել, մոտ միլիարդ տարի առաջ ինչ-որ բան է տեղի ունեցել այնտեղ, տեղի է ունեցել ինչ-որ բան, որն ուղղակիորեն վերակառուցել է այս մոլորակը: Շատ կարևոր է հասկանալ, որ դա մի օր կարող է տեղի ունենալ Երկրի վրա:


Այսօր 1 կգ որևէ բան Միջազգային տիեզերակայան բարձրացնելու արժեքը կազմում է 20,000-25,000 դոլար, իսկ Վեներա՝ երեք անգամ թանկ։ Մեկ կիլոգրամ հացը կարժենա 75,000 դոլար։


Երբ Արևն ավելի տաքանա, Տիտանը կվերածվի Երկրին շատ նմանվող մոլորակի:


Մոտ 4 միլիարդ տարի հետո, երբ մեր Արևը դառնա ջերմության և լույսի շատ հզոր աղբյուր և մտնի այսպես կոչված կարմիր հսկայի փուլ, Պլուտոնը կդառնա կյանքի համար բավականին բարենպաստ:


Հարցազրույց՝ Վլադիմիր Սուրդինի հետ NEWS.am-ի նոր՝ «Բա իմացա՞ր» նախագծի շրջանակում։

ՎԼԱԴԻՄԻՐ ՍՈՒՐԴԻՆ

Վլադիմիր Սուրդինը խորհրդային և ռուս աստղագետ է և գիտության հանրահռչակող: Նա YouTube-ում վարում է «Ոչ երկրային փոդքաստ» ալիքը։ Նա ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ է։ Պ.Կ. Շտերնբերգի անվան պետական ​​աստղագիտական ​​ինստիտուտի ավագ գիտաշխատող, Մոսկվայի պետական ​​համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի դոցենտ։ Բելյաևի և «Լուսավորիչ» մրցանակների 2012-ի դափնեկիր է։


 
 
 
 
  • Արխիվ