Xiaomi-ն ցուցադրել է բյուջետային Poco C61 սմարթֆոնը, որը ֆլագմանի դիզայն ունի

26 մարտի, 2024  18:21

Xiaomi ընկերությանը պատկանող Poco ապրանքանիշը ներկայացրել է բյուջետային C61 սմարթֆոնը, որն ստացել է Xiaomi 14 Ultra ֆլագմանի դիզայնը: Ընդ որում, նոր հեռախոսն առաջարկվում է 90 դոլարով, հայտնում է GizmoChina կայքը։

Poco C61-ը Xiaomi-ի մեկ այլ սմարթֆոնի՝ Redmi A3-ի «կլոնն» է, որն ունի է 6,71 դյույմանոց IPS էկրան՝ 1650x720 պիքսել կետայնությամբ, 90 Հց թարմացման հաճախականությամբ և 500 նիտ առավելագույն պայծառությամբ: Էկրանի պաշտպանությունն ապահովում է թրծված Corning Gorilla Glass 3 ապակին։

Նոր արտադրանքի աշխատանքի համար պատասխանատու է բյուջետային MediaTek Helio G36 չիպը։ 8 ՄՊ հիմնական տեսախցիկը լրացվում է 0,08 ՄՊ սենսորով, իսկ առջևում կա 5 ՄՊ սելֆի տեսախցիկ։ 5000 մԱ/ժ հզորությամբ մարտկոցն ունի միայն լարային՝ 10 Վտ հզորությամբ լիցքավորման աջակցություն:

Poco C61-ի այլ առանձնահատկությունների թվում նշվում են միացման կոճակի վրա մատնահետքի սկաների առկայությունը, աուդիոխցիկը, microSD քարտերի բնիկը և Android 14 օպերացիոն համակարգը։

Առայժմ Poco C61-ի վաճառքն իրականացվում է բացառապես Հնդկաստանում: 4 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և 64 ԳԲ և 6/128 ԳԲ տարբերակների համար նոր արտադրանքի արժեքը կազմում է 90 դոլար և 102 դոլար համապատասխանաբար։


 
 
 
 
  • Արխիվ