Apple-ի M չիպերով համակարգիչները լուրջ խոցելիություն ունեն․ ի՞նչ անել

22 մարտի, 2024  21:19

Հետազոտողները GoFetch կոչվող նոր խոցելիություն են հայտնաբերել Apple ընկերության M չիպերում, որոնք օգտագործվում են Mac համակարգիչներում: Այս խոցելիությունը հարձակվողներին թույլ է տալիս մուտք գործել պրոցեսորի քեշում պահվող կրիպտոգրաֆիկ տեղեկություններ, ինչը վտանգի տակ  է դնում կոդավորված տվյալները, հայտնում է ArsTechnica-ն։

GoFetch-n անվտանգության լուրջ վտանգ է ներկայացնում, քանի որ այն շրջանցում է հավելյալ ալիքի գաղտնագրման ալգորիթմը, որը նախատեսված է պաշտպանելու հարձակումներից, որոնք օգտագործում են պրոցեսորի քեշի խոցելիությունը:

Ընդորում, ապարատային մակարդակում այս խոցելիությունը շտկել անհնար է։ Ներկայում միակ լուծումը ծրագրային ապահովման շտկման մշակումն է, սակայն պարզ չէ, թե դա ինչ ազդեցություն կունենա սարքի աշխատանքի վրա:

Մասնագետները Mac (iMac, Mac mini, Mac Studio, MacBook) օգտատերերին խստորեն խորհուրդ են տալիս զգոն լինել և տեղադրել բոլոր հասանելի ծրագրային թարմացումները՝ նվազեցնելու հնարավոր հարձակումների ռիսկը:

Այս պահին տեղեկություն չկա այն մասին, թե արդյոք GoFetch-ը սպառնում է Apple M չիպերով iPad պլանշետներին։


 
 
 
 
  • Արխիվ