Apple-ը հնարավոր է՝ նոր սերնդի iPhone-ներում կիրառի Google Gemini-ը նեյրոցանցը

18 մարտի, 2024  19:48

Հաջորդ սերնդի iPhone-ներում, որոնք պետք է ներկայացվեն այս աշնանը, կարող է կիրառվել Google-ի արհեստական բանականության Gemini նեյրոցանը, տեղեկացնում է Bloomberg-ը՝ նշելով, որ Google-ը և Apple-ը ակտիվ բանակցություններ են վարում Gemini-ը Apple-ի սարքերում օգտագործելու նպատակով լիցենզավորելու շուրջ։

Վերջերս Apple-ը նմանատիպ բանակցություններ է վարել OpenAI-ի հետ՝ հույս ունենալով օգտագործել այս հաջողակ ստարտափի զարգացումները արհեստական ​​բանականության ոլորտում։

Google-ը և Apple-ը համագործակցության երկար տարիների փորձ ունեն․ Google-ն Apple-ին վճարում է, քանի որ Apple-ի բազմաթիվ սարքերում Safari դիտարկչում կանխադրված կերպով կիրառվում է հենց Google որոնողական համակարգը: Gemini-ի օգտագործման հեռանկարների վերաբերյալ դեռ հստակ պայմանավորվածություններ, այդուհանդերձ, չկան։

Apple-ն իր սարքերի համար պատրաստում է սեփական մշակման արհեստական ​​բանականության հատուկ գործառույթներ։ Ավելին, Apple-ի սեփական չատբոտերը և այլ ընթացիկ մշակումներն արդյունավետությամբ և ճշգրտությամբ զիջում են երրորդ կողմի լուծումներին, ինչպես նշում են իրազեկ աղբյուրները։ Մասնավորապես, անցյալ տարվա սկզբից Apple-ը փորձարկում է սեփական խոշոր լեզվական մոդելը՝ Ajax-ը։ Որոշ աշխատակիցներ փորձել են նաև Apple-ի հիմնական GPT չատբոտը:

Ըստ Bloomberg-ի՝ այս ֆոնին Apple-ին անհրաժեշտ է հարթակ, որն աշխատում է ամպում, և այս ոլորտում Google-ի հետ համագործակցությունը պարզապես շահավետ է ընկերության համար։ Google-ի համար նման գործարքը նույնպես շահավետ է, քանի որ ամբողջ աշխարհում ներկայումս ավելի քան 2 միլիարդ Apple սարք է օգտագործվում: Մրցակից Samsung-ը նույնպես չի գնացել նոր «հեծանիվ հորինելու» ճանապարհով և հունվարին հայտարարեց, որ իր նոր սերնդի սմարթֆոններում կօգտագործվի Google Gemini-ը։

Միակ բանը, որը կարող է ստվերել Apple-ի և Google-ի հնարավոր համագործակցությունն այս ոլորտում, դա կարգավորողների ուշադրությունն է։ Համենայնդեպս, ԱՄՆ արդարադատության նախարարությունն արդեն հետաքննում է Apple-ի ու Google-ի համագործակցության փաստը որոնողական համակարգի օգտագործման ոլորտում։ Այս ոլորտում Apple-ի նկատմամբ դժգոհություններ ունեն նաև եվրոպացի պաշտոնյաները։ Եթե Google-ի հետ որոշակի նոր պայմանավորվածություններ ձեռք բերվեն, Apple-ը դժվար թե այդ մասին հայտարարություն անի մինչև հունիս, երբ կանցկացնի ծրագրավորողների համար նախատեսված իր WWDC 2024 համաժողովը։


 
 
 
 
  • Արխիվ