Հայկական արբանյակի արած լուսանկարները ծառայում են ՀՀ տարբեր գերատեսչությունների. Մխիթար Հայրապետյան

18 մարտի, 2024  14:23

Տևական ժամանակ արդեն իսկ այն լուսանկարները, որոնք արվում են հայկական արբանյակի միջոցով, ծառայում են Հայաստանի տարբեր գերատեսչությունների: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նա մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ այսքանով առաջարկում է սահմանափակվել։

Հարցին՝ նաև պաշտպանական գերատեսչությա՞նը, նա պատասխանեց. «Առաջարկում եմ սահմանափակվել։ Դուք հարցրեցիք դրական արդյունք, ես հաստատում եմ՝ այո»։

Հիշեցնենք, որ 2022-ի մայիսի 25-ին SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը` «ArmSat-1»-ը, ինչը հնարավոր է դարձել հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի և իսպանական «Սանտլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում:


 
 
 
 
  • Արխիվ