WhatsApp-ում նոր գործառույթ է հայտնվել

13 մարտի, 2024  10:20

WhatsApp-ի` Android-ի համար վերջին բետա տարբերակում (2.24.6.13) ներկայացվել է մի գործառույթ, որն օգտատերերին հնարավորություն է տալիս ընդհանուր չատի ցանկում ամրացնել (pin) մինչև հինգ չատ, հայտնում է WABetaInfo կայքը։

Այս պահին մեսենջերի բոլոր օգտատերերը կարող են ամրացնել ոչ ավելի, քան երեք չատ: Հնարավոր է, որ մեսենջերի մշակողները դիտարկեն ամրացված չատերի քանակն ավելացնելու հնարավորությունը, սակայն այս տեղեկությունը դեռ չի հաստատվել:

Ամրացված չատերի քանակի ավելացումը կարող է դրական ընդունվել օգտատերերի կողմից, քանի որ այն հնարավորություն է տալիս կարևոր և հաճախ օգտագործվող չատերը պահել կոնկրետ վայրում: Այս դեպքում նրանք չեն իջնի ցած ու չեն կորի մյուս չատերի մեջ։ Ավելին, անհրաժեշտ նամակագրություններն ամրացնելուց հետո օգտատերը կկարողանա դրանք տեղափոխել վերև կամ ներքև՝ դրա համար հատկացված տարածքի սահմաններում։

Առայժմ նորամուծությունը հասանելի է միայն Android-ով մեսենջերի որոշ փորձարկողների համար։ Չի նշվում, թե երբ այն կհայտնվի WhatsApp-ի կայուն տարբերակներում բոլոր հարթակներում, ներառյալ Android-ում, iPhone-ում և PC-ում:

Օրերես հայտնի էր դարձել, որ WhatsApp-ը մշակում է նոր գործառույթ, որը Android օգտատերերին թույլ կտա ընտրել, թե երրորդ կողմի որ հավելվածներից հնարավոր կլինի չատով հաղորդակցվել այս մեսենջերի հետ:

Նաև վերջերս WhatsApp-ում հայտնվել են տեքստի ֆորմատավորման նոր հնարավորություններ, որոնք թույլ են տալիս տեքստը կառուցվածքավորել, ընդգծել մեջբերումները և օգտագործել տեքստի ֆորմատավորման այլ տեսակներ: 


 
 
 
 
  • Արխիվ