James Webb-ը հաստատել է տիեզերքի ընդլայնման արագությունը

12 մարտի, 2024  22:13

James Webb տիեզերական աստղադիտակի վերջին տվյալները հաստատել են տիեզերքի ընդլայնման արագությունը, որը հաշվարկվել է Hubble աստղադիտակի միջոցով կատարված դիտարկումների հիման վրա։ Նախկինում ենթադրվում էր, որ նախորդ հաշվարկները կարող էին սխալ լինել:

Նախքան 1990-ին Hubble-ի արձակումը Երկրի վրա հիմնված աստղադիտակների դիտարկումների սխալականությունը շատ մեծ էր, և դրանցից կախված՝ տիեզերքի տարիքը գնահատվում էր 10-ից 20 միլիարդ տարի: Ավելի քան 34 տարվա ընթացքում Hubble-ի միջոցով իրականացված դիտարկումների արդյունքում գիտնականները եկել են եզրակացության, որ Երկրի տարիքը կազմում է 13,8 միլիարդ տարի՝ 1% սխալականությամբ: Սրան հնարավոր է եղել հասնել աստղագիտական ​​հեռավորության սանդղակի ճշգրտմամբ՝ Ցեֆեիդների դիտարկման միջոցով։

Այնուամենայնիվ, Hubble-ի տվյալները տարբերվում էին այլ չափումներից, որոնք ցույց էին տալիս, որ տիեզերքն ավելի արագ է ընդլայնվում Մեծ պայթյունից անմիջապես հետո: Ենթադրվում էր, որ Hubble-ի տվյալներում սխալ կար կամ սխալ չափում էր արվում: Այնուամենայնիվ, James Webb աստղադիտակի դիտարկումները ցույց են տալիս, որ սխալ չկա:

Որոշ գիտնականներ ենթադրել են, որ չափումների սխալները կարող են աճել և նկատելի դառնալ, երբ ավելի խորն ուսումնասիրվի տիեզերքը: Արդյունքում, James Webb-ը լրացուցիչ դիտարկումների միջոցով ուսումնասիրել է օբյեկտներ, որոնք տիեզերական կարևոր մարկերներ են՝ հայտնի որպես Ցեֆեիդների փոփոխական աստղեր, և հիմա այդ տվյալները կարող են համադրվել Hubble-ի տվյալների հետ:

«Քանի որ մենք հաստատել ենք չափումների ճշգրտությունը, հավանական է և բավականին հուզիչ, որ մենք պարզապես ինչ-որ բան չենք հասկանում այս տիեզերքում»,- ասել է Բալթիմորի Ջոն Հոփկինսի համալսարանի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ադամ Ռիեսը։


 
 
 
 
  • Արխիվ