Ինչպե՞ս ակտիվացնել iPhone-ի 48 ՄՊ տեսախցիկը և ստանալ բարձրորակ լուսանկարներ

4 մարտի, 2024  18:02

2022-ին թողարկված iPhone 14 Pro սմարթֆոնի տեսախցիկը 48 մեգապիքսել է, սակայն լռելյայն կերպով նկարում է 12 ՄՊ կետայնության ստանդարձ ռեժիմով։ Այդուհանդերձ, 48 ՄՊ իր առավելագույն կետայնությամբ նկարելու համար, օգտատերերը կարող են ձեռքով փոխել կարգավորումները։

Օրինակ՝ iPhone 15-ի բազային տարբերակում բարձր կետայնությամբ նկարահանման գործառույթն ակտիվացնելու համար հարկավոր է գնալ «Կարգավորումներ» (Settings) - «Տեսախցիկ» (Camera) և ընտրել «Ձևաչափեր» (Formats), որտեղ պետք է միացնել «Կետայնության կառավարում» (Resolution Control) տարբերակը:

iPhone 14 Pro և 15 Pro մոդելներում, ներառյալ Max տարբերակում, օգտատերերը պետք է ակտիվացնեն ProRAW և Resolution Control հրահանգը: Դրանից հետո Pro Default («Պրոֆեսիոնալ նկարահանում)» ընտրացանկում պետք է ընտրել ProRAW կամ HEIF Max ձևաչափը մինչև 48 ՄՊ կետայնությամբ նկարահանելու համար:

Կարգավորումներն անելուց հետո տեսախցիկի հավելվածը բացելիս պետք է համոզվել, որ էկրանի անկյունում ցուցադրվում է HEIF MAX կամ RAW MAX պատկերակը: Ընդորում, լուսանկարները պետք է արվեն 1x ռեժիմով, քանի որ այլ ռեժիմների օգտագործման դեպքում, հավելվածն ինքնուրույն կանցնի 12 MP կետայնության ստանդարտ ռեժիմին:


 
 
 
 
  • Արխիվ