Ամերիկյան Nova-C լուսնային վայրէջքի մոդուլն առաջին լուսնկարներն է ուղարկել տիեզերքից

19 փետրվարի, 2024  20:15

Intuitive Machines ամերիկյան մասնավոր ընկերության Nova-C մոդուլը (կոչվում է Odysseus), որը նախատեսված է Լուսնի վրա վայրէջք կատարելու համար և ուղեծիր է դուրս բերվել SpaceX Falcon 9 հրթիռով օրեր առաջ, ուղարկել է Երկրի ֆոնի վրա արված առաջին լուսանկարները: Այս մասին հայտնում է Space.com-ը։

«Լուսանկարներն արվել են SpaceX-ի հրթիռի երկրորդ փուլի բաժանվելուց անմիջապես հետո՝ Intuitive Machines-ի առաջին թռիչքի ժամանակ դեպի Լուսին, որպես NASA CLPS նախաձեռնության մաս»,- ասվում է Հյուսթոնի համալսարանի հայտարարությունում։

CLPS (Commercial Lunar Payload Services) ծրագիրը միտված է ԱՄՆ Ազգային ավիացիայի և տիեզերական գործակալության (NASA) Artemis լուսնային ծրագրի իրականացմանը, որը ներառում է տիեզերագնացների վայրէջք Լուսնի վրա և նպատակ ունի բազա ստեղծել Երկրի բնական արբանյակի մակերեսին:

Որպես ընթացիկ IM-1 առաքելության մաս, Odysseus-ը վեց փորձ կացնկացնի, ինչպես նաև NASA-ի տեխնոլոգիաների ցուցադրություն՝ օգտագործելով գոյություն ունեցող գործիքները, այդ թվում ցածր հաճախականության ընդունիչ ROLSE սարքերը։

Odysseus-ի վրա կա նաև վեց մասնավոր բեռ, այդ թվում՝ անջատվող Eaglecam տեսախցիկը, որը Լուսնի վրա կիջեցվի 30 մ բարձրությունից՝ նկարահանելու մոդուլի վայրէջքի գործընթացը, երկու ILO-X տեսախցիկներ Միջազգային լուսնային աստղադիտարանի համար և պահպանման նպատակով Երկրից Լուսին տվյալների փոխանցման և հետ ուղարկելու համար Lonestar-ի DRaaS գիտափորձի սարքավորումները, Լուսնի փուլերով քանդակային կոմպոզիցիա, Columbia ընկերության արտադրության ջերմակայուն նյութ, որը նախատեսված է կրիոգեն բաքերը պաշտպանելու համար:

Լուսնի վրա Nova-C-ի վայրէջքը նախատեսվում է փետրվարի 22-ին։ Հաջողության դեպքում դա կլինի ամերիկյան տիեզերանավի առաջին վայրէջքը Երկրի բնական արբանյակի վրա վերջին 52 տարվա ընթացքում:

Nova-C 2.jpg (258 KB)
Nova-C.jpg (197 KB) 


 
 
 
 
  • Արխիվ