Բյուրականի աստղադիտարանի գլխավոր գիտաշխատողի աշխատությունը կհրապարակվի միջազգային Gravitation and Cosmology ամսագրում

12 փետրվարի, 2024  16:22

Բյուրականի աստղադիտարանի «Բարձր էներգիաների աստղաֆիզիկա» գիտահետազոտական բաժնի վարիչ Գագիկ Տեր-Ղազարյանի «Գերբարձր էներգիաների աստղաֆիզիկայում ձևավորված լորենցյան համաչափությունը և համապատասխան երկրաչափությունը» աշխատությունը լույս կտեսնի Gravitation and Cosmology ամսագրում, որը ոլորտի կարևորագույն միջազգային ամսագրերից մեկն է։

Այն ծավալուն տեսություն է, որը բացատրում է «մասնիկների շարժման», մասնավորապես՝ «հավասարաչափ, իներցիոն շարժման», երևույթները։ Այդ նպատակով մշակվել է գլոբալ, այսպես կոչված, «գլխավոր տարածություն-գերհամաչափություն» հետևողական միկրոսկոպիկ տեսությունը, ինչը բացատրում է «տիպօրինակ Լորենց կոդի»  (ՏԼԿ)  հիմունքները։

ՏԼԿ-ն դուրս է բերվում որպես գլոբալ կրկնակի «գերհամաչափական» ձևափոխությունների հետևանք։ Այս ճանապարհով դուրս են բերվում Էյնշտեյնի Հարաբերականության հատուկ տեսության երկու հիմնարար պոստուլատները։ Այդ աշխատությունը լույս կտեսնի տվյալ բնագավառի կենտրոնական միջազգային ամսագրերից մեկում 2024-ին՝ (Gravitation and Cosmology, 2024, Vol. 30, No․ 1):

Աշխատության երկրորդ մասում, մշակվել է Լորենց-ինվարիանտության դեֆորմացիայի (ԼԻԴ) և համապատասխան երկրաչափության հետևողական միկրոսկոպիկ տեսությունը։ Այս ուսումնասիրությունը լրացվում է տարբեր ԼԻԴ-երի փորձարկումով «բարձր էներգիաների տիեզերական» և «Տէվ-գամմա ճառագայթների» շեմերի անոմալիաների փորձնական տվյալների հիման վրա։

«Իներցիայի» հիմնարար երևույթը, ինչը «Գրավիտացիայի» երևույթի հետ մեկտեղ գտնվում են Ֆիզիկայի ակունքներում, մինչ օրս մնում է Ֆիզիկայում չբացատրված առեղծվածային երևույթ։ «Իներցիայի» երևույթի առաջին մասը վերաբերում է մասնիկների «հավասարաչափ, իներցիոն» շարժմանը, իսկ երկրորդ մասը վերաբերվում է դրանց «արագացմանը» և «իներցիայի երևույթներին»։


 
 
 
 
  • Արխիվ