Սատուրնը և նրա 156 արբանյակները. NASA-ն նախկինում չհրապարակված լուսանկարներ է ցուցադրել

12 փետրվարի, 2024  22:45

Սատուրն մոլորակը բոլորին հայտնի է ոչ միայն իրեն շրջապատող գեղեցիկ օղակներով, այլև արբանյակների մեծ քանակով, որոնց թվում կարող են լինել նույնիսկ այնպիսիք, որոնց վրա կյանքի համար նպաստավոր պայմաններ կարող են լինել: NASA-ն հրապարակել է Սատուրնի արբանյակների մի քանի նոր, իսկապես տպավորիչ լուսանկարներ:

saturn_00.jpg (35 KB)

Դրանք կարող են ֆանտաստիկ և անիրական թվալ, սակայն լուսանկարներն արել է NASA-ի Cassini ինքնավար կայանը, որը Սատուրնն ուսումնասիրել է 2004-ից 2017 թվականներին: Նրա շնորհիվ գիտնականները կարողացել են պարզել, որ այս հսկա մոլորակը մինչև 156 արբանյակ ունի:

saturn_01.jpg (30 KB)

Որոշ դեպքերում գիտնականները կարող են որոշել արբանյակների երկրաբանությունը և կառուցվածքային առանձնահատկությունները միայն նրանց լուսանկարների միջոցով: Այսպիսով՝ Սատուրնն ունի արբանյակներ, որոնց մակերեսին կան բազմաթիվ ճեղքեր և նույնիսկ գեյզերներ, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ հսկայական օվկիանոսներ են թաքնված դրանց ընդերքում։ Իսկ հեղուկ ջրով արբանյակների վրա կարող են պայմաններ լինել կենսաբանական կյանքի առաջացման համար՝ ինչ-որ տեղ սառույցի կամ ժայռերի տակ խորը տաք շերտերում:

saturn_02.jpg (38 KB)

Տիտանը (վերևում գտնվող լուսանկարում)՝ Սատուրնի ամենահետաքրքիր արբանյակներից մեկը, Արեգակնային համակարգի միակ արբանյակն է, որն ունի խիտ մթնոլորտ: Որոշ լուսանկարներում այն առանձնապես տպավորիչ տեսք ունի։ Ապագայում NASA-ն նախատեսում է 450 կգ կշռող Dragonfly ուղղաթիռն ուղարկել Տիտան՝ դրա մասին ավելին իմանալու:

saturn-pandora.jpg (16 KB)


 
 
 
 
  • Արխիվ