Անցած մի քանի ամիսների ընթացքում Apple-ը փորձարկում էր տեսախցիկների տարբեր ձևավորումներ iPhone 16 սմարթֆոնի ստանդարտ մոդելների համար, սակայն այժմ ընկերությունը կարծես թե կողմնորոշվել է այդ հարցում։ Տեսախցիկների հատվածը կունենա ուղղահայաց դիրք, ինչի շնորհիվ տարածական տեսանյութեր (հիմնական և գերլայնանկյուն մոդուլների համադրությամբ) նկարելու հնարավորություն կունենան նույնիսկ բազային մոդելները։
Macrumors-ը ստացված արտահոսքի հիման վրա ստեղծել է iPhone 16-ի ռենդերային լուսանկարներ։ Միևնույն ժամանակ, այստեղ սմարթֆոնը նույն տեսքն ունի, ինչ նախօրեին գծագրերում, որոնք հրապարակել էր ստուգված ինսայդերը։ Այդուհանդերձ, դեռ հաստատ չէ, որ արդյոք iPhone 16-ը հասանելի կլինի այս գույներով։
Տեսախցիկի հատվածի ելուստն ունի երկու առանձին օղակներ ստանդարտ լայնանկյուն և գերլայնանկյուն տեսախցիկների համար: Ըստ աղբյուրի՝ տրամաբանական է ենթադրել, որ այս շարք սմարթֆոններում Apple-ը կարող է անցնել 48 մեգապիքսելանոց մոդուլի գերլայնանկյուն մոդուլի դեպքում։ Macrumors-ի տվյալներով՝ տեսախցիկի ուղղահայաց կողմնորոշումը նույնն է մնացել նախատիպի ստեղծման ողջ ընթացքում, և Apple-ը չի փոխել լույսի կամ տեսախցիկի ոսպնյակների դիրքը։
Macrumors-ը գրում է, որ տեսախցիկի ուղղահայաց դիրքի շնորհիվ Apple-ը բազային iPhone 16 և iPhone 16 Plus մոդելները կկարողանան տարածական տեսանյութեր նկարահանել։ Այս պահին iPhone 15-ի մոդելներն ունեն տեսախցիկի մոդուլների անկյունագծային դասավորություն և չեն կարող տարածական տեսանյութեր նկարահանել։ Այս գործառույթը ներկայումս ունեն միայն iPhone 15 Pro մոդելն ու Vision Pro սարքը։
Նոր սմարթֆոնն իսկապես նման է 2017ին թողարկված iPhone X-ին։ Թեև Apple-ն ուղղահայաց տեսախցիկ օգտագործում էր նաև iPhone 12-ում, այն ուներ ավելի լայն քառակուսի ելուստ, որտեղ տեղավորված էին նաև տեսախցիկի լույսը և խոսափողը:
Macrumors-ը հավելում է, որ հենց այսպիսի տեսք ունի նախնական արտադրության նախատիպը, սակայն դիզայնը կարող է փոխվել վերջնական տարբերակում։
ամիս
շաբաթ
օր