James Webb-ը N79 միգամածության տպավորիչ լուսանկար է արել, որը կօգնի բացահայտել աստղերի ստեղծման առեղծվածները

26 հունվարի, 2024  21:39

James Webb տիեզերական աստղադիտակը հերթական անգամ ցույց է տվել իր տպավորիչ հնարավորությունները տիեզերքի ուսումնասիրության գործում։ Գիտնականներն այս անգամ աստղադիտակն ուղղել են դեպի մեր հարևան գալակտիկայում գտնվող Մագելանի մեծ ամպը, որտեղ աստղերի ձևավորումը տեղի է ունենում հսկայական արագությամբ, երևույթ, որ կարելի էր դիտել ամենուր՝ Տիեզերքի առաջացումից անմիջապես հետո:

James Webb-ն ուսումնասիրել է Մագելանի մեծ ամպ գալակտիկայում գտնվող N79 աստղաստեղծ զանգվածային համալիրը: Միջին ինֆրակարմիր տիրույթում չորս ֆիլտրերի օգտագործմամբ դիտարկման շնորհիվ՝ 7,7 մկմ (նկարում ընդգծված են կապույտով), 10 մկմ (կապույտ), 15 մկմ (դեղին) և 21 մկմ (կարմիր) ալիքի երկարությունների ընտրությամբ, հնարավոր է եղել ստանալ զգալի խորության պատկեր: James Webb-ը կարողացել է նկատել նուրբ կառուցվածքներ փոշու և գազի խիտ ամպերի ետևում, որոնք թափանցիկ կամ կիսաթափանցիկ տեսք ունեն ինֆրակարմիր տիրույթում։

Մեր գալակտիկայում նման մեծածավալ կազմավորումներ չկան, նույնիսկ միջաստղային նյութի քիմիական բաղադրությունն է բոլորովին այլ։ Այդ պատճառով աստղերի ձևավորումը բավական քիչ է տեղի ունենում և չի տալիս ամբողջական տվյալներ աստղերի էվոլյուցիան ուսումնասիրելու համար։

N79 (1).jpg (279 KB)

Աստղաստեղծ համալիրները, ինչպիսին է N79-ում ներկայացված լուսանկարում, ունեն քիմիական բոլորովին այլ բաղադրություն, որը գրեթե նույնական է, ինչ նման շրջաններն ունեին Մեծ պայթյունից մոտ մեկ միլիարդ տարի անց: James Webb-ը կարող է ֆիքսել դրանք, սակայն չի կարող շատ մանրամասներ տրամադրել նման հեռավորության վրա: Այլ հարց է N79 միգամածությունը։ Այն ընդամենը մոտ 160,000 լուսատարի է հեռու Երկրից։

Իոնացված միջաստղային ատոմային ջրածնով հարուստ N79 միգամածությունը պարունակում է այնքան շատ նախաաստղեր, նախաստղային և նախամոլորակային սկավառակներ, էվոլյուցիայի վաղ փուլում գտնվող աստղեր՝ հասունության տարբեր աստիճանի, որ հնարավոր է մանրակրկիտ ուսումնասիրել աստղերի էվոլյուցիան՝ միջավայրը, վիճակը և պայմանները։ Այնուհետև գիտնականները կհամեմատեն N79-ում ստացված տվյալները վաղ տիեզերքի տվյալների հետ: Սա կօգնի ավելի լավ հասկանալ դրա սկզբնավորման գործընթացները և ավելի լավ հասկանալ այն ամենը, ինչ տեղի է ունենում տիեզերքում:


 
 
 
 
  • Արխիվ