Հայաստանը գարնանը մեկ ամսով կդառնա Մարսի հետազոտական կենտրոն

25 հունվարի, 2024  17:23

Հայաստանն այս տարվա գարնանը մեկ ամսով կդառնա Մարսի հետազոտական կենտրոն, այս մասին Ավտրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանն ասել է Ավստրիայում Հայաստանի դեսպանությունում, որտեղ այսօր հյուրընկալվել են 2024-ին Հայաստանում Հայկական տիեզերական ֆորումի և Ավստրիական տիեզերական ֆորումի (OeWF) հետ համագործակցությամբ անցկացվելիք «AMADEE-24» դեպի Մարս 14-րդ միջազգային սիմուլյացիայի հայկական և ավստրիական կազմակերպչական թիմերի անդամները։

«Դեսպան Պապիկյանն իր խոսքում ուրախությամբ նշեց, որ Հայաստանը գարնանը մեկ ամսով կդառնա Մարսի հետազոտական կենտրոն։ Ընդգծելով «AMADEE-24» սիմուլյացիայի գիտակրթական կարևոր նշանակությունը՝ դեսպանը շնորհակալություն հայտնեց Ավստրիական տիեզերական ֆորումին Հայաստանը որպես հյուրընկալող երկիր ընտրելու համար:

Ավստրիական տիեզերական ֆորումը (OeWF) Հայաստանն ընտրել է որպես հյուրընկալող երկիր` դեպի Մարս առաքելության մոդելավորման համար։ AMADEE24 վարժանքները կանցկացվեն 2024 թվականի մարտին։

Սիմուլյացիայի շրջանակում միջազգային անձնակազմը մեկ ամիս շարունակ կմարզվի ժայռոտ բարձրադիր սարահարթում, որը շատ առումներով նման է Մարսի վրա գտնվող սարահարթերին։ Սա կլինի OeWF-ի կողմից իրականացվող 14-րդ մոդելավորումը, որոնց ընթացքում տեխնոլոգիաներ են փորձարկվում ապագայում դեպի Մարս հետազոտական առաքելություն ուղարկելու նպատակով»,- նշված է Ավստրիայում Հայաստանի դեսպանության հաղորդագրությունում։


 
 
 
 
  • Արխիվ