2024-ի առաջին լիալուսինը սպասվում է հունվարի 25-ին. հունվարի 26-ի գիշերը Լուսինը կունենա կատարյալ կլոր ձև և այդպիսի տեսք կունենա ևս մի քանի օր։ Մարդիկ տարվա առաջին լիալուսինն անվանում են Գայլի Լուսին:
Կարո՞ղ է այս լիալուսինն ազդել մարդկանց ինքնազգացողության կամ վարքագծի վրա: Թե՞ դա պարզապես առասպել է:
Իրականում «Գայլի Լուսին»-ն այս երեւույթի միակ անվանումը չէ: Կան այլ տարբերակներ ևս, օրինակ՝ «Խաղաղ Լուսին», «Հին Լուսին», «Սառը Լուսին», «Եղնիկների Լուսին», «Մեղրալուսին» և այլն:
Իսկ ինչո՞ւ «Գայլի Լուսին»: Ինչպես պարզվում է, ամեն ինչ պարզ է. այս շրջանում գայլերը սովորաբար ավելի ակտիվ են դառնում և ավելի հաճախ են դուրս գալիս Լուսնի վրա ոռնալու համար:
Հաճախ կարելի է լսել կարծիք, թե լիալուսնի ժամանակ մարդիկ դառնում են ավելի անհանգիստ, դյուրագրգիռ, մտահոգ, վատ են քնում։ Այնուամենայնիվ, սա հաստատող որևէ գիտական ապացույց չկա: Ժամանակակից գիտության տվյալները վկայում են, որ համոզմունքը, թե Լուսնի փուլերը կարող են ինչ-որ կերպ ազդել մարդկանց առողջության և ինքնազգացողության վրա, ժողովրդական բանահյուսության մի մասն է միայն, թեև արմատավորված է տարբեր մշակույթներում:
Այսպիսով, թեև պահպանվում են մարդու առողջության և ինքնազգացողության վրա Լուսնի փուլերի և հատկապես լիալուսնի ազդեցության վերաբերյալ համոզմունքները, գիտական հանրությունը, ընդհանուր առմամբ, թերահավատորեն է վերաբերվում այս գաղափարներին: Փորձագետները հիշեցնում են, որ մարդու առողջության և վարքի վրա կարող է ազդել կենսաբանական, հոգեբանական և շրջակա միջավայրի գործոնների բարդ փոխազդեցությունը, և դրանք չեն կարող վերագրվել բացառապես լուսնային փուլերին:
Նշենք, որ հաջորդ անգամ Գայլի Լուսինը հնարավոր կլինի տեսնել 2025-ի հունվարի 13-ին:
ամիս
շաբաթ
օր