Նոր տեխնոլոգիա` ինքնուրույն հավաքվող շենքերի համար. դրանք կարող են օգնել այլ մոլորակների բնակեցման ժամանակ

18 հունվարի, 2024  22:10

NASA-ի Ames հետազոտական ​​կենտրոնի գիտնականները ստեղծել և փորձարկել են ինքնահավաքվող ավտոմատացված շինություններ, որոնք կարող են օգնել մարդկությանը այլ մոլորակներ բնակեցնելու ժամանակ:

Ինչպես նկարագրված է տիեզերական գործակալության պաշտոնական կայքում հրապարակված ուսումնասիրությունում, ARMADAS (Automated Reconfigurable Mission Adaptive Digital Assembly Systems) կոչվող տեխնոլոգիան ութակողմ շրջանակ է, որոնք հավաքում են երկու տեսակի ռոբոտներ։ Առաջինն այն տեղափոխում է տեղից տեղ, իսկ երկրորդը սահում է կառուցվածքների երկայնքով՝ ամրացնելով շինարարական տարրերը:

Մասերի ձևը հնարավորություն է տալիս դրանք ամրացնել տարբեր անկյուններով՝ պահպանելով կառուցվածքային ամրությունը։ Ինժեներների կարծիքով՝ այդ շրջանակները կարելի է պատրաստել հենց տեղում՝ տարբեր նյութերից, որոնք գտնվում են բնակեցվող մոլորակի կամ, օրինակ՝ Լուսնի մակերեսին։

Փորձերի ընթացքում ռոբոտները 4,2 օրվա աշխատանքի ընթացքում կառուցել են 256 շրջանակներից բաղկացած ապաստարան։ Ըստ NASA-ի փորձագետների՝ եթե ARMDAS-ն ուղարկվեր Լուսին այնտեղ մարդկանց վայրէջք կատարելուց մեկ տարի առաջ, ապա ռոբոտացված համակարգը ժամանակ կունենար 12 նմանատիպ ապաստարաններ կառուցելու մինչև տիեզերագնացների ժամանումը:

Այժմ ինժեներներն աշխատում են ռոբոտների համար էլեկտրամատակարարման համակարգի նախագծման վրա։ Ապագայում նրանք կկարողանան կա՛մ ինքնավար լիցքավորվել կայաններում, կա՛մ էներգիա ստանալ անլար եղանակով։


 
 
 
 
  • Արխիվ