Օգտատերերը դժգոհում են YouTube-ի դանդաղումից. ինչո՞ւ է դա տեղի ունենում և ի՞նչ անել

16 հունվարի, 2024  10:16

Բազմաթիվ օգտատերեր բողոքում են YouTube-ի աշխատանքի դանդաղելուց, հաղորդում է 9To5Google-ը՝ վկայակոչելով Reddit ֆորումի մարդկանց դժգոհությունները: Ճիշտ է, այս խնդրին բախվում են հիմնականում այն ​​օգտվողները, որոնք օգտագործում են գովազդներ արգելափակող ծրագրեր: Ինչպես պարզվում է, YouTube-ն ինքն է դանդաղեցնում ծառայությունը, երբ հայտնաբերվում են նման արգելափակումներ։ Խնդրի միակ լուծումը գովազդն արգելափակող ծրագրերն անջատելն է կամ պրեմիում տարբերակին անցնելը։

Նշենք, որ սա ծառայությունը դանդաղեցնելու երկրորդ ալիքն է: Առաջինը տեղի է ունեցել 2023-ի վերջին։ Գովազդային եկամուտների համար YouTube-ի պայքարի նոր փուլը, ըստ երևույթին, ազդում է զգալիորեն ավելի շատ օգտատերերի վրա, գոնե Միացյալ Նահանգներում:

9To5Google-ի թղթակիցը համոզվել է, որ երբ գովազդային արգելափակիչը միացված է, կայքը և նվագարկիչը շատ դանդաղ են աշխատում. տեսանյութի բուֆերավորումը շատ ժամանակ է պահանջում, նախադիտումն ընդհանրապես չի աշխատում, և էկրանի ամբողջական ռեժիմին անցնելու համար հարկավոր է վերբեռնել էջը։

«YouTube-ի թիմը ծառայության կոդում նոր կոդ է ավելացրել, որն արհեստականորեն մեծացնում է հաճախորդի սարքը տեսահոսթինգի սերվերներին միացնելու սեսիաների միջև ընկած ժամանակահատվածը: Սա ստեղծում է այնպիսի էֆեկտ, ինչպիսին կնկատեր օգտատերը, եթե ունենար դանդաղ ինտերնետ»,- գրում է 9To5Google-ը:

Հիշեցնենք, որ Google-ը հայտարարել էր, որ կբրաձրացնի YouTube Premium-ի բաժանորդագրության գինը մասին այն օգտատերերի համար, որոնք անցել են դրան Google Play Music-ից և YouTube Red-ից։ Գները կբարձրանան 2024-ի հունվարից։

Փորձագետները վերջերս հաշվարկել են, որ YouTube վիդեո հարթակում հրապարակվել է ավելի քան 13,3 միլիարդ տեսանյութ։ Ընդորում, դիտումների մեծ մասն գեներացնում է այս տեսանյութերի միայն 4%-ը, մինչդեռ մյուսների մեծ մասն աննկատ է մնում:


 
 
 
 
  • Արխիվ