Ե՞րբ կթողարկվի Apple-ի «լրտեսական» նոր սարքը և ի՞նչ է հայտնի դրա մասին

11 հունվարի, 2024  10:23

Apple-ն իր առաջին «լրտեսական» սարքը՝ AirTag թրեքերը (հետագծում է իրերի գտնվելու վայրը), թողարկել է 2021-ի ապրիլին։ Այդ ժամանակից ի վեր աքսեսուարը չի ստացել ապարատային թարմացումներ, սակայն լուրեր են պտտվում նոր մոդելի հնարավոր տեսքի մասին: MacRumors-ի թղթակիցները վերլուծել են Apple AirTag 2-ի մասին բոլոր խոսակցությունները և կիսվել ենթադրություններով, թե երբ կարող է նոր պրոդուկտը հայտնվել շուկայում և ինչ գործառույթներ կարող է ստանալ:

Նախապես ակնկալվում էր, որ նոր թրեքերը կթողարկվի 2024-ին։ Սակայն TF International Securities ընկերության հայտնի վերլուծաբան Մինգ-Չի Կուոյի տվյալները վկայում են, որ անցյալ տարվա վերջին Apple AirTag 2-ի թողարկումը 2024-ի չորրորդ եռամսյակից անորոշ ժամկետով հետաձգվել է մինչև 2025-ը: Նույն կանխատեսում է արել նաև Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանը։

«Apple-ը երկրորդ սերնդի AirTags-ի թողարկման հնարավորությունը դիտարկում էր 2024-ին, բայց հիմա հասկանում եմ, որ նոր տարբերակը մինչև 2025-ը հազիվ թե շուկա դուրս գա»,- գրել է նա Power On տեղեկագրի վերջին համարում:

Ինչ վերաբերում է Apple AirTag 2-ի ֆունկցիոնալությանը, ապա, ցավոք, դրա մասին էլ ավելի քիչ է հայտնի։ Որոշ ինսայդերների կարծիքով՝ սարքը համատեղելի կլինի Vision Pro խառը իրականության սարքերի հետ։

Ըստ լուրերի՝ նոր արտադրանքը կստանա նոր UWB չիպ, որն արդեն օգտագործվում է iPhone 15-ում և որը կբարձրացնի Apple-ի սմարթֆոններով AirTag-ի հայտնաբերման գործառույթի ճշգրտությունը։


 
 
 
 
  • Արխիվ