2023-ին հաքերները $1.7 մլրդ են գողացել, իսկ հյուսիսկորեացի հաքերները՝ մոտ $600 մլն-ի կրիպտոարժույթ

8 հունվարի, 2024  12:27

2023-ին, ընդհանուր առմամբ, աշխարհում հաքերները գողացել են 1,7 միլիարդ դոլար, ինչը մի փոքր է պակաս  2022-ին գողացված 4 միլիարդ դոլարի կեսից, իսկ Հյուսիսային Կորեայի հետ փոխկապակցված հաքերները գողացել են մոտ 600 մլն դոլարի կրիպտոարժույթ, այս մասին ասվում է բլոկչեյն և կրիպտոարժույթների վերլուծությամբ զբաղվող TRM Labs ընկերության ուսումնասիրությունում:

CoinDesk-ին տված հարցազրույցում TRM Labs-ի իրավական և կառավարության հետ հարցերի վարչության ղեկավարը Արի Ռեդբորդը կոնկրետ գումարներ գողանալու ցուցանիշի նվազումը վերագրել է մի քանի գործոնների. նախ, անցյալ տարի ավելի քիչ խոշոր հաքերային հարձակումներ են եղել, նաև անցյալ տարվա ընթացքում իրավապահ մարմինները հաջող են գործել, բացի դրանից, բարելավվել է կիբեռանվտանգության վերահսկողությունը:

Հյուսիսային Կորեայի հետ փոխկապակցված հաքերներն անցյալ տարի ներգրավված են եղել, մասնավորապես, կրիպտոարժույթների ոլորտում կիրառվող վնասակար ծրագրերի տարածման և գողության դեպքերի մեկ երրորդին և գողացել են ընդհանուր մոտ 600 միլիոն դոլար արժողությամբ կրիպտոարժույթ։ Վերջին վեց տարվա ընթացքում Հյուսիսային Կորեայի կառավարության հետ կապված հաքերներին հաջողվել է գողանալ գրեթե 3 միլիարդ դոլար։

Այնուամենայնիվ, այս երկրի կառավարության հետ առնչվող հաքերները 2023-ին մոտ 30%-ով ավելի քիչ են գողացել, քան 2022-ին, որի ընթացքում գողացել են մոտ 850 միլիոն դոլար: Այդ գումարի մեծ մասը ստացվել է Ronin Bridge-ի վնասակար ծրագրի միջոցով։

2023-ին հաքերները միջոցների մեծ մասը գողացել են վերջին մի քանի ամիսների ընթացքում։ Դեռ օգոստոսին TRM-ը հայտնել էր Հյուսիսային Կորեայի հետ կապված հաքերների կողմից մոտ 200 մլն դոլարի հափշտակության մասին, իսկ տարեվերջին նրանց կողմից գողացված միջոցների չափը հասել է 600 մլն դոլարի։

Ռեդբորդի խոսքով՝ հյուսիսկորեացի հաքերները համակարգչային համակարգերի վրա հարձակվում են աննախադեպ արագությամբ՝ շատ դեպքերում օգտագործելով սոցիալական ճարտարագիտությունը։


 
 
 
 
  • Արխիվ